Ֆրանսիական ԷԿՈստեո կազմակերպության բժիշկները հունիսի 28-ից սեպտեմբերի 13-ը Էրեբունի ԲԿ-ի վերականգնողական ծառայության հայ մասնագետների հետ համատեղ կիրականացնեն խորհրդատվություններ :
Օսթեոպատիան մանուալ թերապիայի այն տեսակներից մեկն է , որը թույլ է տալիս նվազեցնել ցավային համախտանիշը սկոլիոզի, կիֆոզի , ինչպես նաև որոշ ծանր պաթոլոգիաների դեպքում (ճողվածք, նյարդաբանական խնդիրներ, գլխուղեղի արյան շրջանառության անբավարարություն, գլխացավեր, գլխապտույտ, հաշմանդամություն, մարսողական խնդիրներ և այլն.):Բուժման ժամանակ չի կիրառվում ո′չ դեղորայք, ո′չ էլ սարքավորումներ: Այս թերապիան չունի հակացուցումներ (կուրսը կարող են անցնել նույնիսկ երեխաներն ու հղիները):
Եթե կինեզոթերապիայի հիմնական նպատակը հիվանդի վերականգնումն է , ապա օսթեոպատիան թերապիա է , որի միջոցով հնարավոր է դառնում նվազեցնել ցավային համախտանիշը: ԷԿՈստեո ֆրանսիական կազմակերպությունը 2014 թվականից իրականացնում է բարեգործական գործունեություն Հայաստանի տարբեր մարզերում: Համագործակցելով ՀՀ տարբեր բժշկական հաստատությունների հետ` ԷԿՈստեո կազմակերպության բժիշկ օսթեոպատները իրականացնում են անվճար խորհրդատվություններ և թերապիա :
2018 թվականի հունիսի 28-ից սեպտեմբերի 13-ը ԷԿՈստեո կազմակերպության ֆրանսիացի բժիշկները հայ մասնագետների հետ համատեղ Էրեբունի ԲԿ-ի վերականգնողական ծառայության ղեկավար Լևոն Զավարյանի գլխավորությամբ կիրականացնեն անվճար խորհրդատվություններ ժամը 10:00-17:00 -ը:
Կարող եք զանգահարել` 098 221880; 471100 հեռախոսահամարներով: նախնական գրանցումը կատարվում է ժամը 09:00 - 16:00 :
28 հունիս
05 հուլիս
12 հուլիս
19 հուլիս
06 սեպտեմբեր
13 սեպտեմբեր