Քեմոէմբոլիզացիան համարվում է լյարդի ուռուցքով հիվանդների ամենահարմար բուժական միջամտությունը: Բազմիցս նշվել է լյարդի չարորակ նորագոյացությունների ժամանակ լյարդային զարկերակի քեմոէմբոլիզացիայի անհրաժեշտության մասին (հիշեցնենք նաև, որ ժամանակակից բժշկության մեջ կիրառվում է էմբոլիզացիայի և տեղային քիմիաթերապիայի համատեղ իրականացման եղանակը, որը նախատեսում է երկակի արդյունավետություն՝ուռուցքը սնուցող անոթի խցանում և քիմիապրեպարատի միաժամանակյա ներմուծում, որի պարագայում դեղորայքի բարձր կոնցենտրացիան ապահովվում է առանց համակարգային կողմնակի ազդեցության): 08.08.15թ. «Էրեբունի» ԲԿ ընդունվել է պացիենտ Ա.Ա., 47 տարեկան՝. «Լյարդի հեպատոցելուլյար կարցինոմա» ախտորոշմամբ: Պացիենտին նախապես կատարվել է ՀՏ և լյարդի պերկուտանբիոփսիա (ՀՏ հսկողությամբ), որոնք էլ հաստատել են ախտորոշումը: Ուռուցքը գտնվում էր լյարդի 4-րդ բլթում և ուներ 8,5х9,5 սմ չափեր: Կարևոր է նաև նշել, որ պացիենտի մոտ մետաստազներ չեն հայտնաբերվել: Այսպիսի դեպքերում ամբողջ աշխարհում բուժման ընտրության լավագույն եղանակը համարվում է քեմոէմբոիզացիան: «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի բաժանմունքի ինվազիվ սրտաբան Արսեն Ծատուրյանի կողմից հերթական անգամ իրականացվեց լյարդային և վերին միջընդերային զարկերակների անգիոգրաֆիա, հայտնաբերվեցին ուռուցքը սնուցող անոթները: Միաժամանակ իրականացվեց ուռուցքը սնուցող զարկերակների քեմոէմբոլիզացիա՝հեպասֆերայով (լյարդի ուռուցքի էմբոլիզացիայի նպատակով կիրառվող լուծույթ) և ֆարմառուբիցինով (քիմիապրեպարատ): Վիրահատությունն ընթացավ առանց բարդությունների: Հիվանդը գտնվում է հսկողության տակ և ստանում է համապատասխան բուժում: Իրականացված վիրահատության արդյունավետության գնահատման նպատակով մեկ ամիս անց հիվանդը կանցնի հերթական ՀՏ հետազոտությունը:
Նմանատիպ վիրահատությունները բարձր տեխնոլոգիական են, պահանջում են հատուկ սարքավորումներ, փորձ և իրականացվում են միայն«Էրեբունի» բժշկական կենտրոնում:
Լյարդային զարկերակի սուբտրակցիոնկոնտր աստային անգիոգրաֆիա (սլաքներով նշված է լյարդի 4-րդ սեգմենտը, որ տեղ երևում է լավ անոթավորված ուռուցքը)
|
Վիճակ ուռուցքի քեմոէմբոլիզացիայից հետո: Բավականին լավ նկատելի է կոնտրաստային նյութի կուտակումը ուռուցքի մեջ (էմբոլիզացիայի վերջնական կետերը: Սլաքներով նշված են ուռուցքի սահմանները): |