Loading

24 շաբաթականում ծնված երեխան 99 օր անց տուն է գնում

05.12.2023

Պայքարի, հուսահատության, վախի, հույսի և ուրախության 99 օր. «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան նորածնային բաժանմունքում ավելի քան 3 ամիս ինտենսիվ բուժում է ստացել Արուսյակ Մարտիրոսյանի որդին` Նորայրը: 44-ամյա կնոջ Արյուսակ Մարտիրոսյանի, հղիության սկիզբը առանց լուրջ խնդիրների է ընթացել, սակայն 24 շաբաթականում հանկարծակի հղիության պահպահման վտանգ է առաջացել և կինը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ պտղաջրերի վաղաժամ արտահոսք և պտղի ներարգանդային դիստրես կա: Ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը շտապ կարգով կեսարյան հատում է կատարել:

24 շաբաթում ծնված, 600 գրամ կշռող երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Նորածնային բաժանմունք, որտեղ էլ պրոֆեսոր Պավել Մազմանյանն իր թիմով անմիջապես ինտենսիվ թերապիայի միջոցառումներ է սկսել:

Բուժող բժիշկը` Գոհար Ահարոնյանը, երեխային և իր մայրիկին տուն է ճանապարհում, համոզմամբ, որ բալիկը լիարժեք կկազդուրվի հարազատ միջավայրում:

Հարկ է նշել, որ ծայրահեղ անհաս նորածինների կյանքի և առողջության պահպանման համար անհրաժեշտ են մասնագիտական շատ լուրջ հմտություններ և գերժամանակակից սարքավորումներ:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքը վերջին տարիներին համալրվել է տեխնիկական լուրջ հնարավորություներով, իսկ պրոֆեսիոնալ անձնակամի շնորհիվ ամեն տարի ավելի ու ավելի շատ անհաս նորածինններ են դուրս գրվում ծննդատնից:

Նորայրը ծնվել է օգոստոսի 25-ին, մանկաբարձական ժամկետից երեք ամիս շուտ: Սակայն պայքարելով կյանքի իր իրավունքի համար, այսօր Նորայրը 99 օր անց տուն է գնում, արդեն 2 կգ քաշով, երջանկություն տանելով հերոս եղբորից հետո տխրությամբ լցված իրենց տուն:

24 շաբաթականում ծնված երեխան 99 օր անց տուն է գնում
+374 10 47 11 00
QR
Price list QR