Loading

Ալերգիայի, ասթմայի և իմունոլոգիայի 2-րդ ազգային գիտաժողով

28.10.2024

Սեզոնային լինի, թե՝ ոչ, ալերգիկ հիվանդությունների թիվն ամբողջ աշխարհում է աճել: Աշխարհի բնակչության մոտ 30 տոկոսը տառապում է այս կամ այն ալերգիկ հիվանդությամբ, այսօր բժիշկների մոտեցումներն էլ են փոխվել:

Նոր մարտահրավերներ՝ նոր մոտեցումներ և նոր լուծումներ: Առողջապահության ոլորտն, ի պատասխան հիվանդությունների տեսակների աճի՝ բուժման նոր չափորոշիչներ և նոր լուծումներ է մշակել:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Ջամալյանը, Հայաստանի ալերգոլոգների և իմունոլոգների ասոցիացիան Ալերգիայի համաշխարհային վերապատրաստման դպրոց և Ալերգիայի, ասթմայի և իմունոլոգիայի երկրորդ ազգային գիտաժողով են կազմակերպել:

Գիտաժողովի կազմակերպմանն աջակցել է նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնը:

Միացյալ նահանգներից ժամանած Ալերգիայի համաշխարհային կազմակերպության, Ալերգիայի համաշխարհային ուսուցման կոմիտեի համանախագահ պրոֆեսոր Դանա Ուոլիսը ողջունում է գործընկերներին և գործնական պարապմունքների ժամանակ նրանց հետ կիսում իր փորձն ու հմտությունները:

Կադրում «էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության գիտապրակտիկ փորձերից մի հատված է: «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետ Ռուզան Հովսեփյանը մասնակիցներին է ներկայացնում շնչագրության` սպիրոգրաֆիայի տեխնիկան:

Սպիրոգրաֆիան՝ արտաքին շնչառական ֆունկցիայի հետազոտություն է, որի միջոցով գնահատվում է թոքերի ծավալը՝ տարողությունը, շնչուղիների էլաստիկ հատկությունները և անցանելիությունը արագացված արտաշնչման ժամանակ:

Հայտնի է, որ բրոնխիալ ասթմայի առաջացման հիմնական պատճառներից են ալերգենները, որոնք էլ բրոնխների օբստրուկցիա են առաջնում` նեղացում են բրոնխները:

Սպիրոգրաֆիկ հետզոտության միջոցով որոշվում է ինչպես բրոնխների նեղացման աստիճանը, այնպես էլ բրոնխների նեղացման դարձելությունը: Սա ալերգիկ հիվանդությունների ախտորոշման, բուժման և մշտադիտարկման շատ կարևոր թեսթ է:

Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ոլորտի առաջատարները դասընթացի մասնակիցներին ծանոթացնում են այս ոլորտի նորարարություններին:

Առաջին անգամ է նաև, որ միջին բուժանձնակազմն է մասնակցում նման գիտաժողովի:

Ոչ միան բարձր պրոֆեսիոնալիզմով բժիշկներ, այլ նաև գրագետ միջին բուժանձնակազմ: Սա նշանակում է առավել շատ տեղեկացվածություն, բուժման ավելի բարձր արդյունավետություն: Այս նպատակն են հետապնդում «Էրեբունի» բժշկական կենտրոնը և Էրեբունի բժշկական ակադմեիան: Ի դեպ, Էրեբունի բժշկական ակադեմիան տվել է նաև բուժքույրերի բակալավրի ծրագրի մեկնարկը:

Ալերգիայի, ասթմայի և իմունոլոգիայի 2-րդ ազգային գիտաժողով
+374 10 47 11 00
QR
Price list QR