Loading

Ադրենալէկտոմիա

01.03.2017

Ադրենալէկտոմիա
Ադրենալէկտոմիա

Մակերիկամների ուռուցքները դա մակերիկամների բջիջների օջախային գեր աճն է։ Նմանատիպ ուռուցքների մեծ մասը բարորակ են, և առաջանում են բավականին հազվադեպ։ Դրանց առաջացման պատճառները անհայտ են։

Մակերիկամներն արտադրում են նյութափոխանակությունը,զարկերակային ճնշումը կարգավորող հորմոններ,ինչպես նաև արական և իգական սեռական հորմոններ։Մակերիկամի ուռուցքի դեպքում կլինիկական հիմնական դրսևորումները կախվածեն նրանից , թե հատկապես որ հորմոնն է ավելի շատ արտադրվում ։

Հիմնական բուժումը վիրահատական է՝ մակերիկամի հեռացում՝ ադրենալէկտոմիա։ Առավել հաճախ կիրառվող և միաժամանակ առավել տրավմատիկ է մակերիկամի բաց վիրահատությունը ։

Լապարոսկոպիկ եղանակը դա մուտք է որովայնի խոռոչի միջով՝ էնդոսկոպիկ տեխնիկայի կիրառմամբ ։ Վիրահատությունն իրականացվում է որովայնի առաջնային պատի վրա մի քանի անցքեր բացելու միջոցով՝ որովայնի խոռոչ էնդոսկոպիկ տեսախցիկ և մի քանի գործիքներ անցկացնելու համար։ Լապարոսկոպիկ մուտքի ամենակարևոր թերությունը ՝ գործիքներով աղիների վնասումն է։ Լապարոսկոպիկ եղանակով կարող է նաև իրականացվել մակերիկամի ռոբոտացված հեռացում։ Da Vinci բժշկական ռոբոտ-գործիքի կիրառումը թույլ է տալիս վիրաբույժին ավելի հեշտությամբ իրականացնել մակերիկամի վիրահատությունը, սակայն այսպիսի վիրահատության վնասվածքը ոչ պակաս տրավմատիկ էինչքան և լապարոսկոպիկ հեռացման դեպքում։

Ռետրոպերիտոնեալ էնդոսկոպիկ վիրահատության ժամանակ հիվանդը պարկում է վիրահատական սեղանին փորի վրա։ Գոտկային հատվածում արվում է երեք անցք, որոնց միջոցով ներմուծվում է էնդոսկոպ տեսախցիկը և երկու գործիք։ Վիրաբույժը առանց որովայնամզի կտրվածքի և որովայնի խոռոչ ներթափանցելու՝ հմտորեն օգտագործելով գործիքները, ճարպաբջջանքից առանձնացնում է մակերիկամը, սեղմում է մակերիկամի անոթները և հեռացնում այն։ Ոչ բարդ դեպքերում և ոչ շատ մեծ չափսերի ուռուցքների դեպքում մակերիկամի հեռացման վիրահատությունը ռետրոպերիտոնեալ եղանակով կարող է տևել 30-40 րոպե։

Ադրենալէկտոմիա՝ մակերիկամի հեռացման վիրահատություն Ադրենալէկտոմիա՝ մակերիկամի հեռացման վիրահատություն

Ադրենալէկտոմիա՝ մակերիկամի հեռացման վիրահատություն

Վերոնշյալ վիրահատությունները, բացի բժշկական ռոբոտ-գործիքի կիրառմամբ վիրահատություններից, հաջողությամբ են իրականացվում Էրեբունի ԲԿ ուռոլոգիական բաժանմունքում , կլինիկայի ղեկավար , ԵՊԲՀ Ուռոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Սերգեյ Ֆանարջյանի ղեկավարությամբ։

+374 10 47 11 00
QR
Price list QR