Loading

Ականջի բարդ վիրահատություններ

10.11.2021

 Ականջի բարդ վիրահատություններ

Գերմանացի հայտնի պրոֆեսոր, քիթ-կոկորդ-ականջաբան Վոլֆգանգ Վայտզեկերը «Էրեբունի» ԲԿ-ում կատարել է լսողությունը վերականգնող 22 վիրահատություն: 44-օրյա պատերազմի ընթացքում մեծ թվով զինվորներ տարբեր զինատեսակների պայթյուններից թմբկաթաղանթի վնասվածնքներ են ստացել: Դրանք առաջացրել են լսողության մասնակի կամ անբողջական կորուստ: Խնդրի լուծումը թմբկաթաղանթը վերականգնող վիրահատոթյուններն են, որոնք տղաներին լսելու երկրորդ հնարավորություն են տալիս: Պրոֆեսոր Վոլֆգանգ Վայտզեկերը Հայաստանում էր Սփյուռքում գործող կարևոր կազմակերպություններից մեկի՝ «Հայ-գերմանացի բժիշկների և բուժաշխատողների միության» ջանքերով:

+374 10 47 11 00
QR
Price list QR