Loading

Գիտաժողով

04.03.2020

Գիտաժողով

«Էրեբունի» ԲԿ-ում տեղի է ունեցել հերթական գիտաժողովը՝ այս անգամ նվիրված ռադիոլոգիական առաջատար հետազոտություններին: ՄՌՏ բաժանմունքի ռադիոլոգ Մերի Դավթյանը ներկայացրել է մագնիսառեզոնանսային խոլանգիոգրաֆիայի դերը լեղուղիների հիվանդությունների ախտորոշման մեջ, իսկ համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունքի ռադիոլոգ Հայկ Սիմոնյանը ներկայացրել է ԿՏ հետազոտության դերը աղիքային անանցանելիության ժամանակ: Բժիշկները գործընկերներին են ներկայացրել այս հետազոտությունների կատարման նորագույն մոտեցումները, ինչպես նաև «Էրեբունի» ԲԿ ռադիոլոգիական կենտրոնի հնարավորությունները: Անդրադառնալով մագնիսառեզոնանսային խոլանգիոպանկրեատոգրաֆիայի մեթոդին՝ Մերի Դավթյանը նշել է մի քանի առավելություններ: Մագնիսառեզոնանսային խոլանգիոգրաֆիան

- Լեղուղիների ոչ ինվազիվ միջամտություն է - Հետազոտությունն անվտանգ է, չունի ճառագայթային բեռնվածություն՝ կարող է կիրառվել նույնիսկ հղիների և երեխաների հետազոտությունների համար: Իրականացման համար կոնտրաստ նյութի անհրաժեշտություն չկա /լեղին հանդիսանում է բնական կոնտրաստ/։ - Հետազոտությունը կարող է իրականացվել այն պացիենտների դեպքում, որոնց նպատակահարմար չեն ինվազիվ մեթոդների կիրառումը, օրինակ, սիրտ-անոթային խնդիրների դեպքում Հայկ Սիմոնյանն էլ ներկայացրել է աղիքային անանցանելիության ախտորոշման առանձնահատկությունները համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով: Աղիքային անանցանելիությունը վիճակ է, որը պայմանավորված է աղիքային պարունակության տեղաշարժի խանգարմամբ։ Այն ինքնուրույն հիվանդություն չէ, այլ համարվում է այլ հիվանդությունների հետևանք: Բազմաշերտ համակարգչային տոմոգրաֆիան աղիքային անանցանելության ախտորոշման լավագույն մեթոդն է համարվում ամբողջ աշխարհում: Այն - Արագ, ոչ ինվազիվ մեթոդ է - Ունի բարձր սպեցիֆիկություն և զգայունություն անանցանելիության մակարդակը հայտնաբերելու հարցում - Թույլ է տալիս հայտնաբերել ոչ միայն անանցանելիության պատճառը, այլ նաև գնահատել պատի սնուցումը (իշեմիա / նեկրոզ), անոթները, առկա և սպասվող բարդությունները - Ազատ գազի հայտնաբերում, որովայնամզի գնահատում - Կարևոր դեր ունի բուժման եղանակի ընտրության հարցում (կոնսերվատիվ/ վիրաբուժական) «Էրեբունի» ԲԿ-ում ռադիոլոգիական կենտրոնի ղեկավար Նաիրա Մինասյանի գլխավորությամբ նորագույն այս մեթոդները հաջողությամբ կիրառվում են տեւական ժամանակ՝ հնարավորություն տալով բժիշկներին ընտրել հիվանդության բուժման լավագույն մոտեցումները: Ռադիոլոգիական կենտրոնի տեխնիկական զինվածությունը հնարավորություն է տալիս կատարել նորագույն բոլոր ախտորոշիչ հետազոտությունները:

+374 10 47 11 00
QR
Price list QR