Loading

Վարիկոզ

18.04.2022

Վարիկոզը անոթային ամենատարածված հիվանդություններից մեկն է: Այն ի հայտ է գալիս հիմնականում 25-ից բարձր տարիքային խմբում: Հիվանդները գանգատվում են արտափքված երակների առկայությունից, ոտքերում ծանրության զգացողությունից՝ հատկապես շոգ եղանակին: Առավել բարդ դեպքերում ի հայտ են գալիս մաշկային փոփոխություններ՝ ընդհուպ խոցեր, կարող են զարգանալ նաև թրոմբոտիկ բարդություններ: Բուժման արդյունավետության երաշխիքը վաղ ախտորոշումը և բուժումն է: Հիվանդությունն ախտորոշվում է դուպլեքս հետազոտության միջոցով: Վիրահատությունը հնարավոր է կատարել գրեթե առանց կտրվածքների, հիվանդը նույն օրը ի վիճակի է քայլել և գնալ տուն:

+374 10 47 11 00
QR
Price list QR