Հղիության ընդհատում. ի՞նչ հետևանքներ կարող է թողնել. թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Լաուրա Սարգսյանը:
Հարցն ամենաշատ քննարկողներից է աշխարհում: Կա թյուր կարծիք, թե դեղորայքային եղանակը չի համարվում հղիության արհստական ընդհատում: Մինչդեռ պետք է նշել, որ դեղորայքային եղանակով կատարվող արհեստական ընդհատումը լի է նույքան ռիսկերով, որքան գործիքայինը:Այն կարող է դառնալ անպտղության պատճառ, ինչպես նաև անդառնալի հետևանքներ ունենալ կնոջ օրգանիզմի համար: Մասնագետները խորհուրդ են տալիս պլանավորել հղիությունը, անցանկալի հղիություններից խուսափել՝ բժշկի հետ քննարկելով և ընտրելով հակաբեղմավորման բազմաթիվ մեթոդներից որևէ մեկը: