Loading

Գարնանային ալերգիկ հիվանդություններ

01.03.2022

Գարնանը սրվում են ալերգիկ մի շարք հիվանդություններ: Դրանցից են սեզոնային ալերգիկ ռենիտը, ալերգիկ դերմատիտը, բրոնխիալ ասթմայի ատոպիկ ձևերը, սննդային և դեղորայքային ալերգիան: Ինչպիսի գանգատներով են հիվանդները գարնանը դիմում բժիշկներին: Հիմնական գանգատներն են. արցունքահոսություն, քթահոսություն, փռշտոց, հազ, հևոց, դժվարաշնչություն, մաշկային ցանավորում: Պատճառներից հիմնականը բուսականության ծաղկումն է, սննդամթերքը, դեղորայքի լայն օգտագործումը: Ալերգիկ հիվանդները պետք է ավելի վաղ դիմեն բժշկի, քանի դեռ հիվանդությունը չի սրացել և ստանան կանխարգելիչ բուժում:

Գարնանային ալերգիկ հիվանդություններ
+374 10 47 11 00
QR
Price list QR