«Էրեբունի» ԲԿ վերականգնողական ծառայությունում իրականցվում է վերականգնողական և ֆիզիոթերապևտիկ բուժում` նորագույն և արդյունավետ մեթոդների, սարքավորումների կիրառմամբ: Այստեղ մատուցվում են վերականգնողական, ֆիզիոթերապևտիկ, ինչպես նաև լոգոպեդի ծառայություններ:
Այսօր ծառայությունում օգտագործվում են վերականգնողական բժշկության մեջ կիրառվող բոլոր առաջատար մեթոդները՝ բուժական ֆիզկուլտուրա, ֆիզիոթերապիա, մանուալ թերապիա: Ներդրված են ապարատային և ձեռքով մերսման մեթոդները, աշխատանքային թերապիա և կինեզոթերապիա:
Այստեղ բուժում են ստանում ողնաշարային խնդիրներ ունեցողները
- ողնաշարի ճողվածք
- կրունկային խթան
- օստեոխոնդրոզ
- սկոլիոզ
- կիֆոզ
- կոնքազդրային արտրոզ
- արտրոզ
- մեխանոթերապիա
Բուժվում են նաև սրտանոթային, օրթոպեդիկ և հետվնասվածքային խնդիրներ ունեցողները:
Լոգոպեդները զբաղվում են կլման ակտի խանգարում ունեցող (դիսֆագիա), խոսքի, խոսքի տեմպի, ռիթմի խնդիրներ ունեցող հիվանդներով (աֆազիա, դիզարտրիա, դիսֆոնիա):
Ֆիզիոթերապիայի միջոցներից գործածվում է լուսային բուժումը, մագնիսոթերապիան, մաշկի էլեկտրոստիմուլյացիան, թերմոապլիկացիան: Անհրաժեշտության դեպքում կատարվոմ են բլոկադաներ:
Ծառայությունն աշխատում է բժշկական կենտրոնի բոլոր բաժանմունքների հետ այն դեպքերում, երբ հիվանդնի կյանքը փրկելուց հետո անհրաժեշտ է վերականգնել քայլելու, շարժվելու, խոսելու կարողությունները:
Բուժական և վերականգնողական միջամտություններ են իրականցվում վերակենդանացման բաժանմունքում պոլիտրավմաներից և կաթվածից հետո, երբ առաջացել է մկանային անբավարարություն, կան խոսքի խնդիրներ:
Ծառայության մասնագետները վերապատրաստվել են և մշտական կապի մեջ են արտասահմանցի գործընկերների հետ:
Համագործակցության հերթական քայլը «Վերականգնողական բժշկության միջմասնագիտական վերապատրաստում» ծրագիրն է, որի շրջանակում կենտրոն են այցելել Հայ-ամերիկյան սպորտային բժշկության կոալիցիայի ղեկավար Նիկոլաս Թավուկջյանը, «Թերապիստները Հայաստանի համար» ՀԿ ղեկավար Արմինէ Պապիկեանը, «Պոլարիս» ընկերության ղեկավար Մայքլ Լանդրին։
Նրանք ծանոթացել են վերականգնողական ծառայության հնարավորություններին, կարևորել փորձի փոխանակումը մասնագետների միջև:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Ան Առողջապահության ազգային ինստիտուտի հետ, որի նպատակն է մասնագետներ վերապատրաստել վերականգնողական բժշկության բնագավառում՝ տարածաշրջանում առաջատարներ դառնալու և գիտելիքները և հմտությունները իրենց բնագավառի այլ մասնագետներին փոխանցելու նպատակով։
Ստեղծման պահից ի վեր «Էրեբունի» ԲԿ վերականգնողական ծառայությունում բազմաթիվ հիվանդներ փրկվել են հաշմանդամությունից, ազատվել սուր ցավերից՝ վերադառնալով իրենց բնականոն կյանքին: