Loading

Կրծքագեղձի վիրահատություն

18.10.2024

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ: Բարսելոնայի Սանտ Պաու և Դել Մար հիվանդանոցների պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ծառայության տնօրեն Ժաումե Մասիան, նույն ծառայության միկրովիրաբուժության բաժանմունքի տնօրեն Ջեմմա Պոնսը և Տեխաս նահանգի Անդերսոնի քաղցկեղի կենտրոնի և Տեխասի համալսարանի պրոֆեսոր Էդուարդ Չանգը կրծքագեղձի վերականգնողական բարդ վիրահատություններ են կատարում:

Կրծքագեղձի հեռացումից հետո վերականգնողական վիրահատությունները լայնորեն կիրառվում են զարգացած երկրների ուռուցքաբանական կլինիկաներում: Սեփական հյուսվածքներով վերականգնումը կատարվում է միկրովիրաբուժության միջոցով: Այն ապահովում է կրծքագեղձի ավելի բնական տեսք և զգացողություն:

Ռեկոնստրուկցիան թույլ է տալիս ստանալ կրծքագեղձ` օգտագործելով սեփական ճարպն ու անոթները, նվազագույնի հասցնելով մկանային հյուսվածքների վնասումը: Ստացվում է հյուսվածքային տրանսպլանտատ , որով ստեղծում է կուրծք ողջ կյանքի համար` նման իրական կրծքագեղձին, պահպանելով մարմնի անատոմիան:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքում կատարվում են կրծքագեղձի բոլոր տեսակի վիրահատությունները: Գլխավոր նպատակը՝ բուժել կրծքագեղձի քաղցկեղը, միաժամանակ պահպանել կուրծքը, ինչն իրականացվում է 90 տոկոսից ավելի դեպքերում: Ընդհանուր առմամբ, ծառայությունում տարեկան 300 վիրահատություն է կատարվում:

Ծառայությունը ստեղծվել է աշխարհի առաջատար կենտրոններում ներդրված մոդելով՝ ստանալով BREAST UNIT անվանումը: Գաղափարը՝ մեկտեղել կրծքագեղձի յուրաքանչյուր խնդրի լուծման հնարավորությունները՝ սկսած ախտորոշումից մինչև ամենաբարդ վիրահատություններ:

Հայաստանում տարեկան կրծքագեղձի քաղցկեղի 1000-1300 նոր դեպք է հայտնաբերվում: «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքում տարեկան 5000 կին է հետազոտվում՝ նորագույն՝ Gereral Electic ընկերության արտադրության Senographe Pristina թվային մամոգրաֆով: Ճառագայթման նվազագույն չափաբաժին, միաժամանակ գերճշգրիտ պատկեր. սարքը կոնտրաստային նյութի կիրառմամբ շերտավոր մամոգրաֆիկ հետազոտության հնարավորություն ունի:

Կրծքագեղձի վիրահատություն
+374 10 47 11 00
QR
Price list QR