3 տարի առաջ Հայաստանում ներդրվեց կյանք փրկող կարևորագույն՝ արտագնա անհետաձգելի բուժօգնության «արագ արձագանքման» ծառայությունը, կամ ինչպես ընդունված է ասել՝ Սանավիացիայի ծրագիրը: Այս ծրագրի իրականացման գործում առողջապահության նախարարության գործընկերը դարձավ «Էրեբունի» բժշկական կենտրոնը՝ իր տեխնիկական և մասնագիտական ներուժը ներդնելով ծրագրի իրագործմանը:
Ծրագրի մեկնարկից մինչ այժմ իրականացվել է 320 թռիչք: 25 երեխա, 17 հղի և 9 ծննդկան փրկվել է սանավիացիայի ծրագրի շնորհիվ՝ հանրապետոթյան ամենահեռավոր բնակավայրերից շտապ կարգով տեղափոխվելով մայրաքաղաք: Սանավիացիայի ծրագիրը մեծ դեր ունեցավ նաև պատերազմի օրերին: 85 զինվոր ուղղաթիռով էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել 44 օրյա պատերազմի ընթացքում: Հանրապետության ամենահեռավոր մարզից այժմ հնարավոր է հիվանդին մայրաքաղաք տեղափոխել 6 ժամի փոխարեն 1 ժամ 5 րոպեում: