Loading

Նոր ուլտրաձայնային համակարգ

03.04.2023

«Էրեբունի» ԲԿ-ում աշխատում են Siemens Healthineers ընկերության ACUSON Sequoia նորագույն ուլտրաձայնային համակարգով: Ուլտրաձայնային այս սարքը էսքպերտ դասի համակարգ է, որն առաջատարներից է աշխարհում: Այն արագ է, վստահելի, օրգանիզմում փոփոխություններն ու խնդիրները հայտնաբերում է վաղ փուլերում: ACUSON Sequoia-ն բազմաֆունկցիոնալ, կոմպակտ սարք է՝ մեծ էկրանով, սենսորային մոնիտորով, հեշտ կառավարման վահանակով: Համակարգի ինովացիոն սենսորներն ընկալում են ժեստերը՝ առավել հեշտ դարձնելով աշխատանքը և նվազագույնի հասցնելով շարժումների քանակը: Սարքի նոր ալգորիթմով ուլտրաձայնային ալիքներն ադապտացվում են պացիենտի ֆիզիկական ցուցանիշներին: Սարքով հնարավոր է ստանալ բարձր որակի պատկերներ՝ մինչև 40 սմ խորության վրա: Հնարավոր է կատարել էլաստոգրաֆիա՝ պատկերի 4 տարբերակ միաժամանակ:Համակարգչային և մագնիսատեզոնանսային տոմոգրաֆիկ պատկերների համաժամանակյա համադրում դժվար ախտորոշելի իրավիճակներում:

Նոր ուլտրաձայնային համակարգ
+374 10 47 11 00
QR
Price list QR