«Էրեբունի» ԲԿ անգրոգրաֆիկ ծառայության բժիշկների կողքին աշխարհի լավագույն սրտաբաններից մեկն է: Մեր հայրենակից, ակադեմիկոս, ՌԴ ԱՆ գլխավոր էնդովասկուլյար վիրաբույժ Բագրատ Ալեքյանի համար էրեբունի ԲԿ-ն հարազատ վայր է, սակայն առավեապես՝ այս հատվածը: Մի քանի տարի առաջ անգիոգրաֆիկ ծառայությունը կոչվեց հենց աշխարահռչակ սրտաբնանի անունով: Բագրատ Ալեքյանն «Էրեբունի» է գալիս ամեն անգամ Հայաստան այցելելիս, նույնիսկ՝ երբ հանգստի նպատակով է հայրենիք եկել: Այցի ընթացքում կատարվող բարդ դեպքերը բժշկին չեն զարմացնում, սակայն զարմացած է կատարված ստենտավորման թվերից: Այցած տարի «Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է 1650 ստենտավորում. 30 տոկոսը` հանրապետության բոլոր ստենտավորումների: Այս թվերը եւ սրտաբանական կենտրոնի աննախադեպ հաջողությունները Բագրատ Ալեքյանը «Էրեբունի» ԲԿ գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանի հետ է քննարկում: Երկար տարիների համագործակցության արդյունքում բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել՝ տարեցտարի սրտաբանական կենտրոնը դարձնելով առաջատար: Մի քանի տարի առաջ որոշվեց նոր կյանք տալ սրտաբանական ծառայություններին, «Էրեբունի»-ում ներդնել սրտաբանական բոլոր ծառայությունները՝ ներառելով մի քանի բաժանմունք՝ առիթմոլոգիական, վիրաբուժական, անհետաձգելի, անգիոգրաֆիկ, սիրտ-թոքային: Վերջին տարիներին սրտամկանի սուր ինֆարկիտի պետական ծրագրով «Էրեբունի»-ում կատարվում են ամենաշատ ստենտավորումները: Այս ամենը նպաստեց հանրապետությունում վիճակագրության լուրջ փոփոխության թե մահվան, թե հաշմանդամության տեսանկյունից: «Էրեբունի» ԲԿ-ում սրտի կորոնար անոթների ստենտավորումները Երեւանում ամենացածր գներով են իրականացվում: «Էրեբունի» ԲԿ անգրոգրաֆիկ ծառայությունն այժմ մեկ քայլ առաջ է գնում՝ ստենտավորումներ կատարելով ոչ միայ սրտանոթային, այլեւ օրգանների տարաբնույթ հիվանդությունների դեպքում՝ միջամտությունների տարեկան թիվը հասցնելով 2000-ի: