«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Պոլիկլինիկա

 «Էրեբունի» ԲԿ պոլիկլինիկայի նոր մասնաշենքը վերակառուցվել, հիմնանորոգվել և վերազինվել է 2021 թվականին: Պոլիկլինիկայում մեկտեղվել են առողջության առաջնային պահպանման հիմնական ծառայությունները: Անհրաժեշտության դեպքում շահառուներն օգտվում են նաև «Էրեբունիե ԲԿ-ի լաբորատոր-գործիքային, ինչպես նաև առաջատար նեղ-մասնագետների ծառայություններից:Պոլիկլինիկայի ծառայությունների մատուցման արդիականացումն ամբողջությամբ դիտարկվել է Covid-19-ի դեմ պայքարի համատեսքստում:

 

 

 

Բարելավվել են տեղամասային բժիշկների աշխատանքային պայմանները, նվազագույնի է հասցվել վարակի տարածման հավանականությունը, իսկ թեսթավորվող շահառուների համար կառուցվել է հատուկ մեկուսարան՝ հակահամաճարակային չափորոշիչներին համապատասխան:

 

Ստեղծվել են հարմարավետ պայմաններ ոչ միայն բուժանձնակազմի, այլև սպասարկվող ազգաբնակչության համար:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնի պոլիկլինիկան սպասարկում է ավելի քան 35.000 բնակչի: Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող ընտանեկան բժիշկների և նեղ մասնագետների մոտ տարեկան 44.000 ամբուլատոր այց է գրանցվում:

 

Իսկ պոլիկլինիկայում գործում են նեղ մասնագիտական ՝ նյարդաբանական, սրտաբանական, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանության, վիրաբուժական ծառայություններ, ինչպես նաև դիսպանսեր  հսկողության՝ մաշկավեներաբանի, ներզատաբանի և ուռուցքաբանի կաբինետներ:

 

«Էրեբունի» ԲԿ պոլիկլինիկայում  գործում է նաև մանկաբուժական կաբինետը, որտեղ ամեն ինչ հարմարեցված է երեխաներին: Ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի փոքրիկները չզգան բուժզննման անհարմարությունները: Մինչ այժմ կազմակերպվել են նաև բաց դեռների օրեր. հանրապետության այլ համայնքների փոքրիկները բուժզննում են անցել մանկաբուժի կողմից:

 

Շաքարային և ոչ շաքարային դիաբետ, պարբերական հիվանդություն, էպիլեպսիա հիվանդությունններով հաշվառված քաղաքացիները պետության կողմից կենտրոնացված կարգով տրամադրվող դեղորայք են ստանում պոլիկլինիկայում գործող դեղատնային կրպակից:

 

 

Պոլիկլինիկայում հաջողությամբ իրականացվում են նաև առողջապահության նախարարության կողմից ներդրված պետական սկրինինգային և մի շարք այլ ծրագրեր:

 

Հաշվի առնելով աշխատանք ունեցող ազգաբնակչության՝ պոլիկլինիկա այցելելու ժամային անհարմարություները, «Էրեբունիե ԲԿ պոլիկլինիկան աշխատում է երկու հերթափոխով՝ 9:00-18:00-ը: Ազգաբնակչությունը հնարավորություն ունի պոլիկլինիկական ծառայություններից օգտվել նաև շաբաթ օրերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր