Էլեկտրոնային Էրեբունի Բժշկական Պարբերական
«Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի» գիտաբժշկական պարբերականը պատրաստ է վերահրատարակման՝ նոր խմբագրությամբ, և հայտարարում է հրապարակման համար գիտական հոդվածների ընդունման սկիզբը: Հոդվածները կհրապարակվեն ինչպես տպագիր ձևաչափով, այնպես էլ պարբերականի էլեկտրոնային տարբերակում՝ erebouni.am պաշտոնական կայքում: Պահանջներին համապատասխանող հոդվածներն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլ. հասցեով.
med.vestnik.erebouni@gmail.com:
Ամսագիրն արտոնագրված է Հայաստանի բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից: Խմբագրական կազմը պատրաստվում է գրանցել այն բժշկական պարբերականների միջազգային ռեեստրում:
Ստորև «Մեդիցինսկի Վեստնիկ Էրեբունի» պարբերականում նախատեսվող հոդվածների ձևակերպման կանոններն են.
1. Հոդվածը պետք է ներկայացված լինի ինչպես տպագիր, այնպես էլեկտրոնային ձևաչափով՝ ռուսերեն, հայերեն կամ անգլերեն լեզվով, ուղեկցվի այն հաստատության գրավոր ուղեգրով, որտեղ իրականացվել է տվյալ աշխատանքը, և ունենա գիտական ղեկավարի երաշխագիր (առկայության դեպքում):
2. Հոդվածները պետք է պարունակեն տեղեկատվություն հետևյալ հաջորդականությամբ.
- ՀՏԴ ինդեքսը հոդվածի լեզվով:
- Հոդվածի անվանումը հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով՝ միմյանց հաջորդող և իրար տակ տեղադրված տեքստերի տեսքով:
- Հեղինակների ազգանուններն ու անվան սկզբնատառերը հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով՝ միմյանց հաջորդող տեքստերի տեսքով:
- Հաստատության անվանումը, որտեղ կատարվել է աշխատանքն այն լեզվով, որով գրված է հոդվածը:
- Հիմնաբառերն՝ այն լեզվով, որով գրված է հոդվածը:
- Աբստրակտներ ներկայացված հոդվածի լեզվից տարբեր մյուս երկու լեզուներով:
- Ներածություն:
- Նյութերն ու մեթոդները:
- Արդյունքները և քննարկում:
- Եզրակացություն:
- Գրականություն / բիբլիոգրաֆիա՝ այբենական կարգով, սկզբում՝ հայրենական, ապա արտասահմանյան գրականություն՝ մեջբերվող աղբյուրի լիարժեք տեղեկատվությամբ: Տեքստում աղբյուրի հղումները նշվում են քառակուսի փակագծերում, թվերի տեսքով:
- Հեղինակների ստորագրությունները, հասցեները և հետադարձ կապի հեռախոսահամարները: Տեքստի և գրաֆիկայի ձևաչափերը.
3. Microsoft Word տեքստի համար և Microsoft Excel բոլոր տեսակի դիագրամների համար.
- տառատեսակները (հայերեն, ռուսերեն և անգլերեն) – - Arial Unicode,
- տառատեսակի մեծությունը՝ 12,
- տառատեսակի հաստությունը՝ Normal,
- տողերի պարբերությունը՝ կրկնակի միջակայք,
- էջի լուսանցքի չափերը՝ 2,5 х 2,5 х 2,5 х 2,5 (սմ),
- նկարները և գրաֆիկան JPEG, TIF, BMP, PCX ձևաչափերով,
- տեքստում նշել նկարների և սխեմաների համարները, ցանկալի է նրանց տեղակայումը,
- գիտական հոդվածների ծավալը չպետք է գերազանցի A4 ֆորմատի տեքստային 10 էջը և 7 գրաֆիկական պատկերները,
- ակնարկների և խնդրահարույց հոդվածների ծավալը չպետք է գերազանցի A4 ֆորմատի տեքստային 15 էջը և 10 գրաֆիկական պատկերները:
4. Տպագիր օրինակը պետք է տպագրված լինի A4 ֆորմատի թղթի վրա՝ միակողմանի: Գրաֆիկան և դիագրամները պետք է ներկայացված լինեն առանձին ֆայլերով և առանձին թղթերի վրա, որոնց հակառակ կողմի վրա պետք է նշված լինեն.
- հեղինակների ազգանուններն ու անվան սկզբնատառերը,
- նկարի վերին մասը,
- նկարի համարակալումը և ստորագրությունը,
- մեկից ավելի հոդվածներ ներկայացնելու դեպքում առանձին նշվում է հոդվածի պատկանելիությունը:
5. Հոդվածին պետք է կցված լինեն բժշկության տվյալ բնագավառից երկու մասնագետների գրախոսություններ:
6. Չի թույլատրվում խմբագրություն ուղարկել այնպիսի հոդվածներ, որոնք նախկինում հրատարակվել են կամ տպագրման նպատակով ուղարկվել են այլ խմբագրություններ: