Հայկական բժշկական ինստիտուտ
Հայկական բժշկական ինստիտուտը (ՀԲԻ) հիմնադրվել է 1990 թվականին և հանդիսանում է առաջին մասնավոր բժշկական բուհը հետխորհրդային տարածքում: Նրա ստեղծումը երիտասարդ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր դարձավ նոր, առաջադեմ մտածողության շնորհիվ:Այսօր ՀԲԻ-ում գործում է 45 ամբիոն և ցիկլեր: Ինստիտուտի աշխատակիցները` 200–ից ավելի, բարձրակարգ մասնագետներ են, դասավանդող կազմը ընդգրկում է գիտության 56 դոկտոր, 54 պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ 4 ակադեմիկոս, արտասահմանյան ակադեմիաների 15 անդամ:
Իր ստեղծման առաջին օրերից մեր կողքին են եղել բժշկագիտության դոկտորներ, պրոֆեսորներ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Ռ. Մամիկոնյանը, Լ.Ժուռուլի, Ա.Ալավերդյանը, Կ. Ղարագյոզյանը, Ս.Խաչատրյանը: Եվ սա մասնագետների ոչ լրիվ ցուցակն է: Նրանք ակտիվ մասնակցել են բուհի կայացմանը եւ դաստիարակել բժիշկների բազմաթիվ սերունդներ` բարձրացնելով մեր երկրի անունը նրա սահմաններից դուրս: Շնորհիվ ՀԲԻ-ի ակունքների մոտ կանգնած գիտնականների հարուստ փորձի ու գիտելիքների, մենք կարողացանք խուսափել բազմաթիվ սխալներից:
ՀԲԻ-ի բարձր հագեցվածությունը, մասնագիտական կրթության որակը և բարոյական առողջ մթնոլորտը արդեն տալիս են իրենց պտուղները մարդկային իմացության ամենամարդասիրական բնագավառում ` ազատվելու տարատեսակ հիվանդություններից: Մեր ինստիտուտի շրջանավարտները իրականացնում են իրենց բժշկական գործունեությունը ինչպես ՀՀ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Վերջին տարիներին ՀԲԻ-ը վարում է եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելու ակտիվ քաղաքականություն.բացի Լոս-Անջելեսում (ԱՄՆ) ու Մոսկվայում (ՌԴ) գործող գրասենյակներից մեր ներկայացուցիչները արդեն աշխատում են նաեւ Վիեննայում (Ավստրիա) , Լյուբեկում (Գերմանիա) , Կարտրիկում (Բելգիա):
ՀԲԻ-ը իր կարևոր խնդիրներից է համարում անցումը կրթության վարկավորման եվրոպական համակարգին, և մինչև 2010 թվականը մեր ուսանողները հնարավորություն կունենան կրթությունը շարունակելու արդի կատարելագործված մեթոդներով:
Աղբյուր՝ armedin.am