Ախտորոշման կլինիկա եւ Ռադիոլոգիական կենտրոն
Հիվանդությունների ճիշտ ախտորոշումը բժշկության հիմքն է և արդյունավետ բուժման երաշխիքը: Յուրաքանչյուր բժշկական հաստատության հզորությունը որոշվում է նաեւ նրա ախտորոշիչ հնարավորություններով:
«Էրեբունի» ԲԿ-ի ղեկավարությունը, հավատարիմ մնալով իր աշխատելաոճին, մշտապես թարմացնում է բժշկական սարքավորումները՝ կենտրոնը համալրվելով վերջին արտադրության սարքերով եւ ծրագրերով, որոնք առավել ճշգրիտ ախտորոշման հնարավորություն են տալիս:Այդ իսկ նպատակով «Էրեբունի» ԲԿ-ում ստեղծվել է Ռադիոլոգիական կենտրոն: Ռադիոլոգիական կենտրոնի կազմում ընդգրկվել են բոլոր տեսակի ռադիոլոգիական, ճառագայթային, ուլտրաձայնային հետազոտությունների ծառայությունները: «էրեբունի» ԲԿ ռադիոլոգիական ծառայությունն ամբողջովին վերազինվել է վերջին սերնդի սարքավորումներով՝ SIEMENS Healthineers SOMATOM go. UP համակարգչային տոմոգրաֆներով, Magnetom Aera մագնիսառեզոնանսային սկաներով, GENERAL ELECTRIC VOLUSON E10, Canon Aplio i 800 եւ այլ ուլտրաձայնային սարքերով: «Էրեբունի» բժշկական կենտրոնի ախտորոշիչ կլինիկան եւ ռադիոլոգիական կենտրոնն, ընդհանուր առմամբ, հագեցած են գերժամանակակից այնպիսի սարքավորումներով, որոնց կողմնակի ազդեցությունները հասցված են նվազագույնի և հնարավորություն են տալիս անցավ, նվազագույն ժամկետներում իրականացնել ճշգրիտ ախտորոշում: Կլինիկայում իրականացվող ախտորոշիչ հետազոտությունները և բուժման արդյունավետությունը համապատասխանում են միջազգային մասնագիտական ասոցիացիաների ուղեցույցներին:
Ախտորոշման կլինիկան առաջարկում է ախտորոշիչ ծրագրերի լայն շրջանակ՝ ամենապարզ և ստանդարտ կանխարգելիչ հետազոտություններից մինչև բարդ, մասնագիտացված, որոշակի հիվանդությունների խմբին ուղղված հետազոտություններ, որոնց մեջ համակցված են մի քանի տեղեկատվական եղանակներ:
Ախտորոշման կլինիկան ներառում է
Կլինիկական ախտորոշման լաբորատորիան
Վիրաբուժական էնդոսկոպիայի կենտրոնը
Ռադիոլոգիական կենտրոնը ներառում է
Ռենտգեն ախտորոշման ծառայությունը
Դենսիտոմետրիայի ծառայությունը
Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայությունը
Մամմոգրաֆիկ ծառայությունը
Ուլտրաձայնային ախտորոշման ծառայությունը
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայությունը
Յուրաքանչյուր պացիենտին ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ ախտորոշման և բուժման անհատական ծրագրի իրականացմամբ:
Այստեղ աշխատում են բարձր որակավորված մասնագետներ, ովքեր վերապատրաստվել են Եվրոպայի, ԱՄՆ և ՌԴ առաջատար կլինիկաներում: