Կրթություն
«Էրեբունի» բժշկական կենտրոնի բազայի վրա տեղաբաշխված են.
- «Էրեբունի» հայ-ամերիկյան պետական բժշկական քոլեջի միջին բուժանձնակազմի պատրաստման և կատարելագործման ամբիոնները,
- Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) բակալավրիատում և մագիստրատուրայում, կլինիկական օրդինատուրայում բժիշկների պատրաստման, հետդիպլոմային ուսուցման և շարունակական բժշկական կրթության, բժիշկների մասնագիտացման և կատարելագործման ամբիոնները,
- Հայկական բժշկական ինստիտուտի ամբիոնները՝ բակալավրիատում և մագիստրատուրայում բժիշկների պատրաստման գծով:
«Էրեբունի» բժշկական քոլեջում իրականացվում է բուժքույրերի պատրաստում հետևյալ մասնագիտություններով. բուժքույրական գործ, բուժքույրական գործի կազմակերպիչ, բուժական կոսմետոլոգիա, բուժական մասաժ, հիվանդների ընդհանուր խնամք, լաբորատոր ախտորոշում, ընտանեկան բուժքույր և այլն: Տրվում է բակալավրի պետական դիպլոմ՝ հաստատված նաև Կալիֆորնիա նահանգի Լոս-Անջելեսի համալսարանի բուժքույրական կենտրոնի լիցենզավորման հանձնաժողովի կողմից:
ԵՊԲՀ բակալավրիատում իրականացվում է բժիշկների պատրաստում հետևյալ մասնագիտություններով. բուժական գործ, ատամնաբուժություն, դեղագործություն, մագիստրատուրայում՝ բուժական գործ, ատամնաբուժություն, դեղագործություն, բուժական գործ՝ հանրային առողջություն, բուժական գործ՝ ռազմաբժշկական կրթություն, ատամնաբուժություն՝ ռազմաբժշկական կրթություն:
Հայկական բժշկական ինստիտուտի բակալավրիատում և մագիստրատուրայում իրականացվում է բժիշկների պատրաստում հետևյալ մասնագիտություններով՝ բուժական գործ, ատամնաբուժություն:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի բազայի վրա ներկայում աշխատում են ավելի քան 370 բժիշկ, այդ թվում՝ բ.գ.դ. գիտական աստիճանով 12 մասնագետ, բ.գ.թ. գիտական աստիճանով 60 մասնագետ, ինչպես նաև՝ 618 բուժքույր: Աշխատակիցների հիմնական մասը ձևավորում է պրոֆեսիոնալների բարձր որակավորված թիմ՝ օժտված բարձր ստեղծագործական ունակություններով:
Կենտրոնը մշտապես ներդնում է բուժման նոր և արդյունավետ մեթոդներ: Մեր մասնագետները պարբերաբար իրականացնում են հազվադեպ վիրաբուժական միջամտություններ:
Այստեղ Դուք կարող եք գտնել ինչպես ուսումնական տեսանյութեր, այնպես էլ բժշկության տարբեր բնագավառներին վերաբերող եզակի շնորհանդեսներ:
Խնդրում ենք գրանցվել՝ շնորհանդեսային նյութերին և ուսումնական տեսանյութերին լիարժեք մուտք ունենալու համար կամ կարող եք որոնել որպես հյուր՝ սահմանափակ: