«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Ենթաստամոքսային գեղձի Էխո-Էնդոսկոպիա և բիոփսիա

Ենթաստամոքսային գեղձի Էխո-Էնդոսկոպիա և բիոփսիա

Ենթաստամոքսային գեղձի Էխո- էնդոսկոպիան կատարվում է հիվանդի ընդհանուր անզգայացումով, որն ապահովում է գաստրոէնտերոլոգը անեսթեզիոլոգի հետ համատեղ՝ ստեղծելով հիվանդի համար հարմարավետություն հետազոտության ընթացքում: Նաև դրվում է ներքին կաթետեր, որի միջով կատարվում է հեղուկ և անեսթետիկ դեղամիջոցների ներարկումը: Ցուցումների դեպքում կարող են ներարկվել նաև հակաբիոտիկներ: Պրոցեդուրայի ընթացքում կատարվում է կյանքի ցուցանիշների մոնիթորինգ: Պրոցեդուրան կատարելուց առաջ, ատամները և էնդոսկոպի խողովակը վնասվածքներից պաշտպանելու նպատակով ատամների համար օգտագործվում է հատուկ վարդակ: Այնուհետև բերանի խոռոչով դեպի կերակրափող, ստամոքս և 12-մատնյա աղիք անց է կացվում էխոէնդոսկոպ: Մանրակրկիտ հետազոտությունից հետո, ցուցումների առկայության դեպքում, էնդոսկոպի օգնությամբ հնարավոր է բիոփսիայի իրականացում: Էնդոսկոպից արձակվող ուլտրաձայնային ալիքները՝ արտացոլվելով ներքին կառուցվածքներից, բռնվում են փոխակերպիչով և վերափոխվում պարզ պատկերի, որն այնուհետև վերլուծվում և մեկնաբանվում է մասնագետի կողմից: Մեթոդը հնարավորություն է տալիս ոչ նորմալ հյուսվածքային կառուցվածքի, գոյացությունների և հեղուկի կուտակման հայտնաբերման: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հայտնաբերման դեպքում պաթոլոգիկ փոփոխված հյուսվածքի տարբեր մասից, ուլտրաձայնային սարքի հսկողության տակ կատարվում է բիոփսիա: Որոշ դեպքերում նմուշի ասպիրացիա կատարվում է նաև պարապանկրեատիկ ավշահանգույցներից ՝ քաղցկեղի տարածումը որոշելու նպատակով: Պարապանկրեատիկ զարկերակներում կամ երակներում քաղցքեղի առկայությունը հաստատելու կամ բացառելու նպատակով կատարվում է նաև ենթաստամոքսային գեղձի անոթների և նրա շուրջ գընվող հյուսվածքի hետազոտություն: Այսպիսի մանրակրկիտ անատոմիա- հիստոլոգիկ ուսումնասիրությունը աջակցում է հիվանդության և շրջապատող հյուսվածքների ներգրավման աստիճանը որոշելու և բուժման ստրատեգիան մշակելու հարցում:

 

12.11.2016
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր