«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Էնդոսկոպիկ հետազոտություն

Էնդոսկոպիկ հետազոտություն

Էնդոսկոպիան՝ ախտորոշիչ հետազոտություն է, որի ժամանակ ճկուն խողովակը, որի ծայրին գտնվում է միկրոխցիկ, անցնում է ստամոքս-աղիքային տրակտի տարբեր շրջաններով: Գաստրոէնտերոլոգները կատարում են էնդոսկոպիա ստամոքսաղիքային հիվանդությունների ախտորոշման նպատակով, իսկ որոշ դեպքերում՝ էնդոսկոպիկ պրոցեդուրաներ իրականացնելու համար, ինչպես ախտորոշիչ (օրինակ՝ բիոփսիա), այնպես էլ բուժիչ՝ էնդոսկոպիկ վիրաբուժություն: Կախված նրանից, թե ստամոքսաղիքային տրակտի որ շրջանն է հետազոտվում, կարող են կիրառվել մի քանի տարբեր տեսակի էնդոսկոպիկ պրոցեդուրաներ: Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիան կամ ԷԳԴՍ իրականացվում է կերակրափողի լորձաթաղանթի, ստամոքսի և 12-մատնյա աղիքի ուսումնասիրման համար: Էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիան (ԷՌԽՊԳ) իրականացվում է ենթաստամոքսային գեղձի կամ լեղածորանների հիվանդությունների ախտորոշման կամ բուժման համար: Էնտերոսկոպիան իրականացվում է 12-մատնյա աղիքի և բարակ աղիքի սկզբնամասի ուսումնասիրություն: Հաստ աղիքի և ուղիղ աղիքի հետազոտության համար իրականացվում է կոլոնոսկոպիա: Էնդոսոնոգրաֆիկ հետազոտությունը իր մեջ ներառում է էնդոսկոպիա ուլտրաձայնային հետազոտության հետ միասին, որը թույլ է տալիս ստանալ ստամոքսաղիքային տրակտի մանրամսն պատկեր, ենթաստամոքսային գեղձի և որովայնի խոռոչում գտնվող նրան հարակից օրգանների պատկերը ներարյալ:

 

12.11.2016
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր