
Կոմպյուտերային տոմոգրաֆիկ հետազոտություն
Կոմպյուտերային տոմոգրաֆիկ հետազոտությունը, որը հայտնի է որպես կոմպյուտերային առանցքային շերտագրություն, անցավ ախտորոշիչ հետազոտություն է՝ ռենտգեն ճառագայթների և համակարգչի կիրառմամբ, որոնց օգնությամբ ստեղծվում են մարմնի տարբեր մակարդակների լայնական կտրվածքների պատկերներ:
Կոմպյուտերային տոմոգրաֆիկ հետազոտության իրականացման ցուցումներն են.
- թրոմբների առկայությունը,
- ոսկրերի կոտրվածքները,
- ուռուցքային հիվանդությունները,
- վարակները,
- ներքին վնասվածքները կամ արյունահոսությունը,
- սիրտ-անոթային հիվանդությունների ախտանիշները,
- այլ ախտորոշիչ հետազոտության մեթոդներով դժվար ախտորոշվող ախտաբանական վիճակներ ու հիվանդություններ:
ԿՏ սքանավորման տվյալները բժշկին կօգնեն որոշել ախտաբանական օջախի հստակ տեղակայումը, ճիշտ ախտորոշել հիվանդությունը, ընտրել բուժման առավել արդյունավետ ռազմավարություն, ինչպես նաև՝ գնահատել իրականացված բուժման արդյունավետությունը:
Կոմպյուտերային շերտագրումն իրենից ներկայացնում է քառակուսի կամ կլոր ռենտգեն սարք, որի կենտրոնում առկա է Գենտրիի շրջանակը: Սքանավորման ընթացքում ՀՏ սքաների սեղանը՝ վերջինիս վրա պառկած պացիենտի հետ միասին, շարժվում է թունելի միջով, իսկ թունելի պատերի մեջ տեղակայված շրջանը պտտվում է պացիենտի մարմնի շուրջը՝ արձակելով ռենտգենյան ճառագայթներ: Այդ ճառագայթները տարբեր անկյունների տակ անցնում են պացիենտի մարմնի միջով և կլանվում դետեկտորի կողմից: Ստացված տվյալները դետեկտորից անցնում են համակարգիչ, որն էլ ստեղծում է պացիենտի մարմնի և հետազոտվող օրգանների լայնական կտրվածքների պատկերները: Ստացված պատկերներով հնարավոր է հստակ որոշել ախտաբանական օջախի ճշտգրիտ տեղակայումը և բնույթը, ընտրել բուժման ռազմավարությունը, իսկ բուժման իրականացման դեպքում՝ գնահատել նրա արդյունավետությունը: Որոշ դեպքերում, առավել հստակ ՀՏ ախտորշման համար, կոնտրաստի կիրառման անհրաժեշտություն է առաջանում, որը պացիենտը ստանում է խմելու, ներարկման կամ բարիումով հոգնայի միջոցով:
Կոնտրաստը խմելու ձևով ընդունելու դեպքում կոնտրաստավորվում են պացիենտի կերակրափողն ու ստամոքսը:
Եթե պացիենտը կոնտրաստը ստանում է ներարկման ձևով, ապա կոնտրաստավորվում է նրա անոթային համակարգը, լյարդը, միզապարկը և միզատար համակարգը:
Բարիումով հոգնա իրականացվում է պացիենտի մոտ հաստ աղու հետազոտության նպատակով:
Հետազոտությունից անմիջապես հետո պացիենտը վերադառնում է առօրյա կյանքին: Կոնտրաստ նյութի կիրառումից հետո պացիենտին խորհուրդ է տրվում մեծ քանակությամբ հեղուկ ընդունել, որպեսզի ներմուծված կոնտրաստ նյութը երիկամներով հնարավորինս արագ հեռանա: