«Էրեբունի» բժշկական կենտրոն

Գործընկերներ

Շվեյցարիա

Ցյուրիխի համալսարանի բժշկական ֆակուլտետ

Ցյուրիխի համալսարանի բժշկական ֆակուլտետ

Բժշկական ֆակուլտետն՝ ուսումնական ծրագրի հստակ կառուցվածքով, առաջարկում է բարձրորակ կրթություն, որը համապատասխանում է միջազգային կրթական մակարդակին: Ֆակուլտետն առաջիններից էր Եվրոպայում, որը կիրառեց Բոլոնյան մոդելը:

 

Ցյուրիխի համալսարանՑյուրիխի համալսարանըԵվրոպական հետազոտական համալսարանների լիգայի (ԵՀՀԼ) անդամ է և Եվրոպայի առաջատար հետազոտական համալսարանների կոնսորցիում: ԵՀՀԼ աշխատանքն ուղղված է հիմնական ուսումնասիրությունների աջակցմանը: Բժշկական ֆակուլտետը ենթարկվում է ուսուցման, հետազոտության և շարունակական կրթության պարբերաբար գնահատման:

Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցը ներառում է 42 կլինիկա և ինստիտուտ, որոնք համակարգված են 9 տարբեր բժշկական ոլորտներում: Այն ունի ավելի քան 1.000 մահճակալ: 30.000-ից ավելի հիվանդներ ստանում են ստացիոնար բուժում, իսկ ամբուլատոր բուժում տարեկան ստանում է 160.000 հիվանդ: Ներգրավված լինելով համալսարանական հետազոտությունների մեջ՝  Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցը շվեյցարացի և օտարերկյա հիվանդներին առաջարկում է բուժման առաջատար և նորագույն մեթոդներ: Մյուս համալսարանական հիվանդանոցները, որոնք գործում են Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցից անկախ, ամբողջացնում են առաջարկվող բժշկական ծառայությունների շրջանակը:

 

http://www.med.uzh.ch/index_en.html

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր