«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Էրեբունի ԲԿ-ն ձեռք է բերել նոր սարքավորումներ լապարոսկոպիկ վիրահատություններ անցկացնելու համար: Էրեբունի ԲԿ-ն ձեռք է բերել նոր սարքավորումներ լապարոսկոպիկ վիրահատություններ անցկացնելու համար: Վերջերս Էրեբունի ԲԿ-ի գինեկոլոգիայի , ինչպես նաև վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքները հնարավորություն ստացան անցկացնել լապարոսկոպիկ և արթրոսկոպիկ վիրահատություններ STRYKER ընկերության նոր սարքավորումների օգնությամբ:
Անկողնային հիվանդների խնամքի կազմակերպում: Անկողնային հիվանդների խնամքի կազմակերպում: 2018թ. մայիսի 31-ին Էրեբունի ԲԿ-ի բուժքույրական ծառայության ղեկավար, բժիշկ-էպիդեմիոլոգ, բ.գ.թ. Զ. Ե. Օհանյանի կողմից կազմակերպվեց « Հիվանդի խնամքը» թեմայով հերթական սեմինարը:
Փարիզ: Մայիս 2018: Կոնֆերանս` նվիրված կրծքագեղծի քաղցկեղին: Փարիզ: Մայիս 2018: Կոնֆերանս` նվիրված կրծքագեղծի քաղցկեղին: 2018թ. մայիսի 24-26 Փարիզի Գյուստավ Ռուսսի ուռուցքաբանական ինստիտուտում կայացավ միջազգային կոնֆերանս կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման ոլորտի եվրոպական նշանավոր վիրաբույժների մասնակցությամբ: Կոնֆերանսին հրավիրված էր նաև հայկական պատվիրակությունը քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ, Երեւանի գլխավոր ուռուցքաբան, բ.գ.թ. Հայկուհի Գյոկչյանի ղեկավարությամբ:
ԷՄԲՈԼԻԶԱՑԻԱ: Անգիոգրաֆիայի բաժանմունքը ` առողջության պահապան: ԷՄԲՈԼԻԶԱՑԻԱ: Անգիոգրաֆիայի բաժանմունքը ` առողջության պահապան: Էրեբունի ԲԿ-ում անգիոգրաֆիայի ծառայության էնդովասկուլյար վիրաբույժ Արսեն Ծատուրյանի կողմից արդեն մի քանի տարի է իրականացվում է ինչպես արգանդային զարկերակների էմբոլիազացիա միոմաների դեպքում, այնպես էլ շագանակագեղձի զարկերակների էմբոլիզացիա ադենոմայի դեպքում: Այն իրականացվում է բարորակ և չարորակ ուռուցքների ժամանակ:
«Ուրախ եմ ընդօրինակել հայ գործընկերներիս փորձը և կիսվել նրանց հետ իմ սեփականով»: «Ուրախ եմ ընդօրինակել հայ գործընկերներիս փորձը և կիսվել նրանց հետ իմ սեփականով»: Carto 3 եռաչափ քարտեզավորման համակարգը ավելի ճշգրիտ ախտորոշման և որոշ տեսակի առիթմիաների քարտեզավորման հնարավորություն է ընձեռնում, որն ապահովում է բուժման մաքսիմալ արդյունավետություն, կրճատում է միջամտության ժամանակը և իջեցնում հետվիրահատական բուժման արժեքը:
Համագործակցության նոր եզրեր. Սեն Ժոզեֆ կլինիկա և Ժորժ Պոմպիդու Եվրոպական կլինիկա: Համագործակցության նոր եզրեր. Սեն Ժոզեֆ կլինիկա և Ժորժ Պոմպիդու Եվրոպական կլինիկա: 2018 թ. մայիսի 13-ին Սեն Ժոզեֆ կլինիկայի կարդիովասկուլյար ռադիոլոգ Արշիդ Ազարինը և Փարիզի Ժորժ Պոմպիդու Եվրոպական կլինիկայի կարդիովիրաբույժ Լևոն Խաչատրյանը, Էրեբունի ԲԿ-ի և Նաիրի ԲԿ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա ,անցկացրեցին սիրտ-անոթային հիվանդություններով տառապող պացիենտների ընդունելություն և խորհրդատվություն:
Մայիսի 12-ը Բուժքույրերի Միջազգային Օրն է: Մայիսի 12-ը Բուժքույրերի Միջազգային Օրն է: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում Մայիսի 12-ին նշվում է Բուժքույրերի միջազգային օրը: Այս տոնի գաղափարը առաջին անգամ բարձրաձայնվեց 1953 թվականին : Մայիսի 12-ը` Ղրիմյան պատերազմի ընթացքում գթության ծառայության հիմնադիր Ֆլորենս Նայթենգեյլի ծննդյան օրն է : Հենց այս կինն էլ դարձավ տոնի «մեղավորը»: Նրա շնորհիվ է, որ բժշկությունը սկսեց ավելի լուրջ վերաբերվել հիվանդութունների կանխարգելմանը, և եթե մինչ այդ այն վիրաբույժների ձեռքերում էր, ապա այդ ժամանակվանից ի վեր բուժքույրերը ստացան նոր իրավունքներ և ճանաչում: Ֆլորենսը դարձավ առաջին բուժաշխատողը, որը նկարագրեց շրջակա միջավայրի ազդեցությունը մարդկանց առողջության վրա` այդպիսով հաստատելով բնապահպանության հիմունքները: Ֆլորենս Նայթենգեյլը զբաղվում էր բարեգործությամբ և դարձավ միջին բուժանձնակազմ պատրաստող դպրոցի կազմակերպիչներից մեկը:
Անգիոպլաստիկա և վերին միջընդերային զարկերակի ստենտավորում: Անգիոպլաստիկա և վերին միջընդերային զարկերակի ստենտավորում: 2018 թ. մարտի 28-ին, պացիենտ Գ. Յու-ն, ծնված 1944թ. ընդունվեց Էրեբունի ԲԿ արտահայտված կախեկսիայով` առաջացած սննդի անմարսողության պատճառով: Պացիենտին անցկացվեց կոնտրաստային ՀՏ-հետազոտություն, որի արդյունքում հայտնաբերվեց որովայնային աորտայի հսկայական դեֆորմացված անևրիզմա, ինչպես նաև վերին միջընդերային զարկերակի բացվածքի մասի մասնակի օկլյուզիա ,որն էլ ներծծման խանգարման և կախեկսիայի պատճառ հանդիսացավ: Անևրիզմատիկ վնասվածքը ներառում էր որովայնային աորտայի մեծ մասը մինչև զստային զարկերակի երկատում, որոնք նույնպես դեֆորմացվել և լայնացել էին:
Առաջին անգամ Հայաստանում, Էրեբունի ԲԿ-ի քիմիաթերապիայի բաժանմունքում կիրառվեց էնդոլյումբալ քիմիաթերապիա: Առաջին անգամ Հայաստանում, Էրեբունի ԲԿ-ի քիմիաթերապիայի բաժանմունքում կիրառվեց էնդոլյումբալ քիմիաթերապիա: Էնդոլյումբալ քիմիաթերապիան բժշկության մեջ նորագույն հայտնագործություն է, որի նպատակն է բարձրացնել կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքների բուժման ձևերի արդյունավետությունը, բարելավել հիվանդների հակաուռուցքային թերապիայի անցկացման պայմանները, քանի որ քիմիապրեպարատները չեն անցնում հեմատոէնցեֆալիկ պատնեշը: Հայտնագործության նորույթը կայանում է նրանում, որ կատետերը տեղադրում են սուբարախնոիդալ տարածությունում և դրա միջով անցկացնում քիմիապրեպարատները:
Արյան նմուշառման տեխնիկայի ակտուալ մոտեցումներն ու հմտությունները: Արյան նմուշառման տեխնիկայի ակտուալ մոտեցումներն ու հմտությունները: 2018թ. ապրիլի 11-ին Էրեբունի ԲԿ-ում անցկացվեց հերթական սեմինար, ավելի քան տաս տարի առաջ մշակված բուժքույրերի զարգացման հետևողական ծրագրի շրջանակներում` որակյալ բուժօգնություն ապահովելու նպատակով: Այն կազմակերպվեց Էրեբունի ԲԿ-ի բուժքույրական ծառայության ղեկավար, բժիշկ- էպիդեմիոլոգ, բ.գ.թ. Զ.Ե. Օհանյանի կողմից, ինչպես նաև Հերացու անվ. «Քույրական գործի կազմակերպում» ամբիոնի դասախոս և ՀՀ ԱՆ Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ»-ի դասախոս, Էրեբունի ԲԿ-ի բուժքույրերի ներհիվանդանոցային ուսուցման կոմիտեի ղեկավար Ա.Ա. Քոչարյանի կողմից:
Դեպի վեր