«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Արցախում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները : Արցախում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները : Այսօր` հուլիսի 19-ին, Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում շարունակվել են նախօրեին մեկնարկած ՀՀ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների` անոթային վիրաբույժի, վնասվածքաբանի, էնդոկրինոլոգի, նյարդաբանի, ուռոլոգի և առիթմոլոգների կողմից «Բաց դռների օրեր»-ի շրջանակներում քաղաքացիների` անվճար հիմունքներով իրականացվող ընդունելությունը, խորհրդատվությունը, անհրաժեշտության դեպքում` նաև վիրահատական միջամտությունները:
Կոխլեար իմպլանտացիա: Նվաճումներ և նախագծեր: Կոխլեար իմպլանտացիա: Նվաճումներ և նախագծեր: 2004 թվականից ի վեր Էրեբունի ԲԿ-ում մեկնարկած կոխլեար իմպլանտացիայի ծրագիրը շարունակական բնույթ է կրում: Հայաստանում կոխլեար իմպլանտացիան անցկացվում է միայն «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Այն բավականին թանկարժեք վիրահատություն է և պահանջում է հատուկ մասնագիտական հմտություններ: Պացիենտին ցուցաբերված օգնությունը չի սահմանափակվում միայն վիրահատության անցկացմամբ: Հետվիրահատական շրջանում անցկացվում են վերականգնողական գործողություններ և պարապմունքներ, որոնց շնորհիվ հիվանդը նորից սովորում է լսել և ընկալել:
Հայտնի սրտաբան Բագրատ Ալեքյանը կրկին Հայաստանում է: Հայտնի սրտաբան Բագրատ Ալեքյանը կրկին Հայաստանում է: 2018թ. հուլիսի 12-ին ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, ՌԴ ԱՆ-ի ռենտգեն-էնդովասկուլյար ախտորոշման և բուժման գլխավոր մասնագետ, Ինտերվենցիոն ռադիոլոգների և էնդովասկուլյար վիրաբույժների Ռուսաստանյան գիտական ընկերության նախագահ Բագրատ Ալեքյանը անցկացրեց երեք բարդ էնդովասկուլյար վիրահատություններ Էրեբունի ԲԿ-ի իր անունը կրող անգիոգրաֆիայի բաժանմունքում:
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ 4-րդ միջազգային ուռուցքաբանական ֆորումը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ 4-րդ միջազգային ուռուցքաբանական ֆորումը 2018թ. հուլիսի 5-ից 8-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ 4-րդ միջազգային ուռուցքաբանական ֆորումը "Սպիտակ գիշերներ" խորագրով, որը ուռուցքաբանական ոլորտում խոշորագույն միջոցառումներից մեկն է: Ռուսաստանի, մերձավոր և հեռավոր արտասահմանի մասնագետները այսպիսի միջոցառումների միջոցով կոնսոլիդացնում են իրենց ուժերը, գիտելիքներն ու փորձը` բուժօգնության որակի բարձրացման, ուռուցքային հիվանդությունների հիվանդացության և մահացության դեպքերի նվազեցման նպատակով:
Ֆրանսիացի բժիշկ-օսթեոպատները Հայաստանում են: Միասին հաղթահարում ենք ցավային համախտանիշը: Ֆրանսիացի բժիշկ-օսթեոպատները Հայաստանում են: Միասին հաղթահարում ենք ցավային համախտանիշը: ECHOsteo կազմակերպության ֆրանսիացի բժիշկները 2018 թ. հունիսի 28-ին Էրեբունի ԲԿ-ի վերականգնողական ծառայության հայ մասնագետների հետ համատեղ սկսել են իրականացնել խորհրդատվություններ տարբեր պաթոլոգիաներով տառապող պացիենտների համար ` օսթեոպատիայի կիրառմամբ: Օսթեոպատիան մանուալ թերապիայի այն տեսակներից մեկն է , որը թույլ է տալիս նվազեցնել ցավային համախտանիշը որոշ ծանր պաթոլոգիաների դեպքում , առանց դեղորայքի և սարքավորումների օգտագործման:
Առաջին անգամ Հայաստանում երիկամի փոխպատվաստում կատարված հիվանդին անցկացվեց քիմիաթերապիա: Առաջին անգամ Հայաստանում երիկամի փոխպատվաստում կատարված հիվանդին անցկացվեց քիմիաթերապիա: 64 -ամյա Ա.Ա.-ն Մյունխենի (Գերմանիա) մասնագիտացված կլինիկաներից մեկում ենթաստամոքսային գեղձի կարցինոմայի վիրահատությունից հետո մայիսի սկզբին դիմել է Էրեբունի ԲԿ-ի ուռուցքաբանության բաժանմունք քիմիաթերապիայի կուրս անցնելու համար : Պացիենտը ուղորդվել էր Էրեբունի ԲԿ, որպես Հայաստանի առաջատար բազմադիսցիպլինար բուժհաստատություններից մեկը, հենց Գերմանիյի բժիշկների պնդմամբ:
Հսկայական միոման հեռացված է։ Հղիությունը պահպանված է։ Հսկայական միոման հեռացված է։ Հղիությունը պահպանված է։ 24-ամյա հղի Դ․Գ․-ն 30.04.2018թ․ ընդունվել է Էրեբունի ԲԿ-ի ծննդատան ԲՌՀԲ (բարձր ռիսկի հղիների բաժանմունք) որովայնի ծավալի մեծացման գանգատներով, նրան զննեց բաժանմունքի մանկաբարձ- գինեկոլոգ Զ․Ա․ Քարամյանը։ Անցկացված կլինիկական և լաբորատոր հետազոտություններից հետո ախտորոշվեց 15 շաբաթական հղիություն, հսկայական արգանդի միոմա, վիժման սպառնալիք, բարդացած մանկաբարձական անամնեզ (առաջնային անպտղություն 5 տարի)։
« Կրծքագեղձի քազցկեղի բուժման ժամանակակից վերանայված մոտեցումները» խորագրով գիտապրակտիկ միջազգային սեմինար: « Կրծքագեղձի քազցկեղի բուժման ժամանակակից վերանայված մոտեցումները» խորագրով գիտապրակտիկ միջազգային սեմինար: Էրեբունի ԲԿ -ի քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ, Երեւանի գլխավոր ուռուցքաբան, բ.գ.թ. Հայկուհի Գյոքչյանի նախաձեռնությամբ հունիսի 9-ին և 10-ին Ծաղկաձորում , “Marriott” հյուրանոցի կոնֆերանսի դահլիճում մեկնարկեց « Կրծքագեղձի քազցկեղի բուժման ժամանակակից վերանայված մոտեցումները» խորագրով գիտապրակտիկ միջազգային սեմինարը :Այն կազմակերպվեց «Էրեբունի» ԲԿ-ի, « Դավիդյանց» լաբորատորիայի և «Roche» ընկերության աջակցությամբ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ !!! ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ !!! Ֆրանսիական ԷԿՈստեո կազմակերպության բժիշկները հունիսի 28-ից սեպտեմբերի 13-ը Էրեբունի ԲԿ-ի վերականգնողական ծառայության հայ մասնագետների հետ համատեղ կիրականացնեն խորհրդատվություններ :
Դեպի վեր