«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

«Էրեբունի» բժշկական կենտրոնի պատերի ներսում իրականացվող բազմաթիվ բարդ և բացառիկ վիրահատությունների կողքին այս անգամ կարելի է դնել ծնկային հոդի վիրահատությունը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի պատերի ներսում իրականացվող բազմաթիվ բարդ և բացառիկ վիրահատությունների կողքին այս անգամ կարելի է դնել ծնկային հոդի վիրահատությունը:

70-ամյա պացիենտ Ա.Վ.-ն «Էրեբունի» բժշկական կենտնրոնի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք է դիմել երկկողմանի գոնարթրոզ ախտորոշմամբ՝ արտահայտված բարդացած լիմֆոստազով:


Գոնարթրոզը ծնկային հոդի խեղաթյուրվող օստեոարթրոզն է՝ ինչպես ոսկրային, այնպես էլ աճառային հյուսվածքների ախտահարումներով, հոդի առանցքի արտահայտված խեղաթյուրումներով:


Ծնկային հոդի հիմնական վիրահատությունից առաջ անոթային վիրաբուժության բաժանմունքում հաջողվեց լիմֆոստազի խնդիրը լուծել և էնդոպրոթեզավորման համար բարենպաստ պայմաններ ստեղծել:  Եվ արդեն 12.11.14թ. օրթոպեդիայի և վիրաբուժության բաժանմունքում Հրաչ Հարությունյանի կողմից պացիենտ Ա.Վ.-ն վիրահատվել է՝ ձախ ծնկային հոդի ընդհանուր էնդեպրոթեզավորում ախտորոշմամբ: Հետվիրահատական շրջանն ընթացել է  հարթ, վերքերն ապաքինվել են 11 օրվա ընթացքում:


«Էրեբունի» բժշկական կենտրոնի պատերի ներսում իրականացվող բազմաթիվ բարդ և բացառիկ վիրահատությունների կողքին այս անգամ կարելի է դնել ծնկային հոդի վիրահատությունը:Հիվանդը ոտքի կանգնեց վիրահատության հենց հաջորդ օրը, իսկ 10-րդ օրը ծնկային հոդում ծալումը 90% էր կազմում, ինչը մեծ ձեռքբերում է համարվում պացիենտի հետվիրահատական վերականգնման գործընթացում:


Հայաստանում նման վիրահատություններ տարվա մեջ իրականացվում են միջինում 15 անգամ՝ ի տարբերություն նստակոնքային հոդի էնդեպրոթեզավորման վիրահատությունների (դրանք տարվա մեջ ավելի քան 300 են կազմում): Այդ իսկ պատճառով ծնկային հոդերի էնդոպրոթեզավորման մասսայականացումը Հայաստանում արդիական է: Իրականացված նման վիրահատությունը պացիենտին թույլ է տալիս առանց ցավի նորմալ կյանքին վերադառնալ:

05.12.2014
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր