«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Միջոցառում՝ նվիրված Շաքարային դիաբետի համաշխարհային օրվան

Միջոցառում՝ նվիրված Շաքարային դիաբետի համաշխարհային օրվան

Նոյեմբերի 14-ին «Մոսկվայի» տանը անցկացվեց միջոցառում ՝ նվիրված Շաքարային դիաբետի համաշխարհային օրվան: Միջոցառումն ընթացավ ոլորտի լավագույն մասնագետների, շաքարային դիաբետ ունեցող անձանց անմիջական մասնակցությամբ: Նախատեսված էր նաև դեղորայքային ընկերությունների ցուցադրություն:  


Մեր զրուցակիցն է Հայաստանի Շաքարային դիաբետի ասոցիացիայի նախագահ, Երևան քաղաքի գլխավոր էնդրոկրինոլոգ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի Էնդոկրինոլոգիայի բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Էլզա Հայրապետյանը.


–   Հայաստանում այսօր մոտավորապես հաշվառվում է 68.000 շաքարային դիաբետով հիվանդ: Եթե հաշվի առնենք, որ մեր երկրի բնակչությունը մոտավորապես 3 միլիոն է, ապա սա շատ լուրջ թիվ է: Ավելին՝ յուրաքանչյուր երկուսից մեկը չգիտի, որ ունի շաքարային դիաբետ: Ցավալին այն է, որ թվերը գնալով աճում են, թեկուզ դա կարելի է վերագրել մարդկանց բժշկներին դիմելիության աճին և հետազոտության արդյունքում հիվանդության հայտնաբերմանը:


Երևան քաղաքի գլխավոր էնդրոկրինոլոգ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի Էնդոկրինոլոգիայի բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Էլզա Հայրապետյանը–   Ինչպե՞ս կարելի է հակազդել:


–   Պետք է խուսափել ռիսկի գործոններից, վարել առողջ կենսակերպ: Կանխարգելելով հիվանդությունը, նրա կողմից առաջացած բարդությունները, զգալիորեն կնվազեն հիվանդության դեպքերը:


–   Ի՞նչ բարդություններ կարող  է առաջացնել այս հիվանդությունը:


–   Կարող է ինֆարկտի, ինսուլտի պատճառ լինել, ինչի արդյունքում հիվանդը դառնում է հաշմանդամ, ում խնամքն ու բուժումը բավականին ծախսատար է: Հիվանդությունը կանխարգելելու համար, իհարկե, սպորտային ակումբներով չէ, որ պետք է միայն սահմանափակվել: Հեռուստատեսությունը, մամուլը պետք կարողանա քարոզել առողջ կենսակերպ, ընդգծել սպորտի կարևորությունը, սնվելու ճիշտ կանոնները և այլն: Շատերին թվում է, թե ավելորդ քաշը ազգային առանձնահատկություն է. տղամարդը պետք է կլոր որովայն ունենա... Որովայնի շրջանում հավաքված ճարպն ամենավտանգավորն է: Այն նպաստում է շաքարախտի առաջացմանը: Շատերը սնունդ օգտագործում են օրական մեկ անգամ կամ՝ երեկոյան շատ ուշ ժամերի: Խորովածը դարձնում են օրվա ուտելիք, բնականաբար, օգտագործում նաև ալկոհոլային խմիչքներ: Այսինքն՝ ամեն ինչ անում են, կարծես, սեփական օրգանիզմը վնասելու համար:

 
–   Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ասոցիացիան:


–   Անելիքներ շատ ունենք: Այսօր մենք ավելի շատ աշխատում ենք շաքարախտով հիվանդների հետ: Ասոցիացիայի անդամները  կամ բժիշկներ են, կամ հիվանդներ, կամ նրանց ընտանիքի անդամներ, ինչը կարևորվում է նրանով, որ եթե ընտանիքում կա մեկ հիվանդ, ապա ամեն ինչ կեռնարկվի՝ չունենալու երկրորդը:  

 

Միջոցառում՝ նվիրված Շաքարային դիաբետի համաշխարհային օրվան Միջոցառում՝ նվիրված Շաքարային դիաբետի համաշխարհային օրվան Երևան քաղաքի գլխավոր էնդրոկրինոլոգ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի Էնդոկրինոլոգիայի բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Էլզա Հայրապետյան Քաղաքային էնդոկրին դիսպանսերի տնօրեն Անուշ Բունիաթյան


–   Ի՞նչ կասեք բուժման մասին:


–   Հուրախություն մեզ, բոլոր շաքարախտով հիվանդներն ապահովված են ինսուլինով: Այն լավագույն ինսուլիններից մեկն է, որ կա աշխարհում: Սակայն դեղահաբերով բոլորը չէ, որ ապահովված են: Դեղահաբերի հարցում մենք դեռևս ունենք խնդիրներ:

 
–   Ախտորոշումը Հայաստանում գոհացնո՞ւմ է:   


–   Այո′, բոլոր ախտորոշիչ կենտրոնները, լաբորատորիաներն ապահովված են համապատասխան սարքավորումներով: Նրանք հնարավորություն են տալիս ճիշտ ախտորոշելու: Օրինակ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի լաբորատորիան աշխատում է վերջին սերնդի լաբորատոր սարքավորումներով, որը հնարավորություն է տալիս կատարելու բոլոր անհրաժեշտ հետազոտությունները. դա շատ կարևոր է հիվանդության ճիշտ ախտորոշման և բուժման համար:


Քաղաքային էնդոկրին դիսպանսերի տնօրեն Անուշ ԲունիաթյանԶրուցեցինք նաև Քաղաքային էնդոկրին դիսպանսերի տնօրեն Անուշ Բունիաթյանի հետ.


–   Քաղաքային էնդոկրինոլոգիական դիսպանսերում իրականացվում է առաջնային հետազոտություններ, ախտորոշում, մեզ մոտ գրանցված հիվանդների հսկողություն, հորմոնալ, գործիքային հետազոտություններ: Մի խոսքով, այն ամենը, ինչը բնորոշ է էնդոկրին պաթոլոգիաներն ախտորոշելու համար: Բացի այդ, մենք կազմակերպում ենք նաև տարբեր ծառայություններ պոլիկլինիկաներում: Մեր դիսպանսերում մոտ 800 գրանցված հիվանդ կա:


–   Ինչպե՞ս եք գնահատում հայ հիվանդների կրթվածությունը: Շատերը պնդում են, թե, այնուամենայնիվ, կաղում է, օրինակ, բժշկի այցելելու մշակույթը:


–   Պատշաճ մակարդակի վրա չէ: Շատ աշխատելու բան ունենք, մանավանդ՝ դիաբետիկ դպրոցներ կազմակերպելու հարցում: Ինչպես գիտեք, հիվանդության բուժումը ծախսատար է, իսկ այս հիվանդությունն ամբողջ կյանքի ընթացքում ուղեկցող հիվանդություն է: Եվ եթե հիվանդը չունենա համապատասխան գիտելիքներ, որով կարող է ինքն իրեն կառավարել, ինքնահսկում իրականացնել, ծախսերը, բնականաբար ավելի շատ կլինեն: Որոշ երկրներում մարդիկ անցնում են շաքարային դիաբետի դպրոց և նոր միայն հաճախում բժշկի:


էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա ԱղաջանովաԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան ներկայացրեց վիճակագրական տվյալներ: 


–   Հայաստանում սեպտեմբեր ամսվա տվյալներով 416 շաքարախտով հիվանդ երեխա (մինչև 18 տարեկան) կա: Երեխաների մոտ 90 տոկոսը գրանցված են մանկական էնդոկրինոլոգիական դիսպանսերում: Այն գտնվում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում: Նաև ունենք մանկական դիսպանսեր Արաբկիր հիվանդանոցում և Գյումրի քաղաքում:


–   Ինչո՞վ է պայմանավորված երեխաների մոտ այս հիվանդության առաջացումը:


–   Գեների մուտացիաներով: Մուտանտ գենը երեխան  ժառանգում է ծնողներից կամ հենց իր մոտ է այդ մուտացիան առաջանում` ինչ-որ գործոնների ազդեցության տակ. սթրեսային իրավիճակ, վիրուսային վարակ, տարբեր թունավոր նյութերի առկայություն: 

   

Միջոցառում՝ նվիրված Շաքարային դիաբետի համաշխարհային օրվան Միջոցառում՝ նվիրված Շաքարային դիաբետի համաշխարհային օրվան Միջոցառում՝ նվիրված Շաքարային դիաբետի համաշխարհային օրվան Միջոցառում՝ նվիրված Շաքարային դիաբետի համաշխարհային օրվան


–   Որքա՞ն ուշ են ծնողներն իմանում իրենց երեխայի հիվանդության մասին:


–   Երեխայի մոտ շաքարային դիաբետը չի կարող մնալ չախտորոշված: Կլինիկական նշանները բավականին արտահայտված են, ուստի, սովորաբար, մեկ ամսվա ընթացքում զարգանում են ախտանիշներ, որոնց առկայությունը ստիպում է դիմել բժշկի: Շատ անգամ ո′չ մանկաբույժը, ո′չ ծնողները, չեն ուզում մտածել, որ գործ ունեն շաքարային դիաբետի հետ և փնտրում են աղիքային վարակ, հելմինտներ, վիրուս,  ինչը ժամանակի կորուստ է:


–   Ինչ-որ հորդոր ունե՞ք ծնողներին:


–    Երեխայի հետ պարտադիր այցելել բժշկի և չսպասել, որ այդ ամենն  ինքնուրույն կանցնի, հոգեբանորեն պատրաստ լինել բուժումն իրականացնել ինսուլինով, քանի որ հիվանդության հիմքում ինսուլինային անբավարարությունն է, և միակ բուժումն ինսուլինի ներարկումն է:


ՀՀ ԱՆ գլխավոր էնդոկրինոլոգ Էդուարդ ԹորոմոնյանԱՆ առաջիկա անելիքների մասին խոսեց ՀՀ ԱՆ գլխավոր էնդոկրինոլոգ Էդուարդ Թորոմոնյանը.


–   Եթե վերցնենք վիճակագրական տվյալներ, 20 տարվա ընթացքում մոտավորապես երկու անգամ շաքարախտով հիվանդների թիվը աճել է: Դա շատ ծանր բեռ է և′ առողջապահության, և′ ֆինանսական համակարգի, և′, ընդհանրապես, բնակչության համար: 


–   Թվերի աճն ինչո՞վ եք պայմանավորում:


–   Շաքարային դիաբետը համաճարակ է`պայմանավորված տարբեր խնդիրներով: Առաջին հերթին՝ ժառանգականությունն է, ավելորդ քաշը, արյան բարձր ճնշումը և այլն:  Ցավոք, հիվանդության աճը կանխարգելել ո՛չ մի երկրում չի հաջողվել, բացառությամբ մեկ-երկու զարգացած երկրների, որտեղ կանխել են ճարպակալման խնդիրը, ինչը դրական արդյունք է:


–   Հայաստանում որևէ կանխարգելիչ միջոցառումներ իրականացվո՞ւմ են:


–   ՀՀ Առողջապահության նախարարությունը մոտակա երեք տարիներին նախատեսել է սկրինինգային ծրագիր, որպեսզի բացահայտի ո՛չ միայն թաքնված դիաբետիկ դեպքերն, այլ նաև թիրախային խմբերը, ռիսկի գործոնները, որպեսզի հետագայում անցկացվեն կանխարգելիչ միջոցառումներ: Առաջին հերթին դրանք առողջ ապրելակերպի, բարձր ֆիզիկական ակտիվության քարոզումն ու ռացիոնալ սննդի ապահովումն է: Բացի այդ, Հայաստանի շաքարախտի ասոցիացիան մեծ տպագրական գործունեություն է ծավալում` բրոշյուրների տեսքով, որոնք նախատեսված են և′ հիվանդների, և′ բնակչության համար: 

 

18.11.2014
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր