«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Երևանում կայացավ Հայաստանի սրտի ռիթմի ասոցիացիայի առաջին գիտաժողովը

Երևանում կայացավ Հայաստանի սրտի ռիթմի ասոցիացիայի առաջին գիտաժողովը

Հոկտեմբերի 31-ին Երևանի պետական բժշկական համալսարանում իր աշխատանքն սկսեց Հայաստանի սրտի ռիթմի ասոցիացիայի առաջին գիտաժողովը: Երկօրյա հանդիպումը համախմբել էր ոլորտի առաջատար մասնագետներին` ԱՄՆ-ից, Ղազախստանից, Հունգարիայից, Մակեդոնիայից, ինչպես նաև Հայաստանից: 

Մեր զրուցակիցն է «Էրեբունի» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ղեկավար, սրտաբան-առիթմոլոգ  Լուսինե Մխիթարյանը.

«Էրեբունի» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ղեկավար, սրտաբան-առիթմոլոգ  Լուսինե Մխիթարյան–   Առիթմոլոգիան նոր զարգացող գիտություն է սրտաբանության մեջ: Ուստի`շատ կարևոր է հասկանալ` որտե՞ղ ենք հասել և ո՞ւր պետք է գնալ: Գիտաժողովի գլխավոր նպատակը` զարգացնել առիթմոլոգիան Հայաստանում:


–   Եվ որտե՞ղ ենք հասել:


–   Այսպես ասեմ, առայժմ ճանապարհի սկզբում ենք: Անելիքները շատ են: Օրինակ` մենք դեռ չունենք ուսուցողական կենտրոն, չկան բժշկական ուղեցույցներ:


–   Ի՞նչ սկզբունքով եք ընտրել գիտաժողովի հյուրերին:


–   Մենք փորձել ենք կապ հաստատել ու հրավիրել խոշոր կլինիկաների ղեկավարներին, ոլորտի լավագույն մասնագետներին՝ զրուցելու կարևոր առիթմոլոգիական խնդիրների մասին, որոնք այսօր առկա են Հայաստանում:


–   Որո՞նք են այդ խնդիրները:


–   Մենք պետք է քննարկենք այն բոլոր ձեռքբերումներն, որոնք կան գիտության մեջ աշխարհում: Հայաստանում կա մեծ պոտենցիալ, որը, ցավոք, դեռ չենք օգտագործում:

 

Երևանում կայացավ Հայաստանի սրտի ռիթմի ասոցիացիայի առաջին գիտաժողովը Երևանում կայացավ Հայաստանի սրտի ռիթմի ասոցիացիայի առաջին գիտաժողովը Երևանում կայացավ Հայաստանի սրտի ռիթմի ասոցիացիայի առաջին գիտաժողովը Երևանում կայացավ Հայաստանի սրտի ռիթմի ասոցիացիայի առաջին գիտաժողովը


–   Ինչ՞ շեշտադրում ունի գիտաժողովը:


–   Գլխավորը նախասրտերի շողացման, սրտի ռիթմը վարող սարքերի, իմպլանտացիայի ցուցումների, սրտի էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտությունների, աբլյացիայի հետ կապված հարցերն են: Ինչո՞ւ չէ, նաև կիզակետում կլինեն կարդիոմիոպաթիաները, հանկարծամահությունը և այլն: Մի խոսքով`այն ամենն, ինչ առիթմոլոգիայում շատ կարևոր դեր ունի:


–   Հատուկ հյուրերի ցանկում ո՞վքեր են:


–   Ունենք հյուրեր ԱՄՆ-ից, Ղազախստանից, Հունգարիայից, Մակեդոնիայից և այլն: Գիտաժողովին մասնակցում են նաև հայ մասնագետներ: 
          
ԱՄՆ Վաշինգտոնի Սփոքեյն քաղաքի սրտի բնածին արատների կանխարգելման կենտրոնից՝ սրտաբան-էլեկտրոֆիզիոլոգ Հրայր ԿարապետյանԶրուցեցինք նաև ԱՄՆ Վաշինգտոնի Սփոքեյն քաղաքի սրտի բնածին արատների կանխարգելման կենտրոնից Երևան ժամանած մանկական սրտաբան-առիթմոլոգ Հրայր Կարապետյանի հետ.


–   Իմ զեկույցը հղի կանանց մասին է, ովքեր ունեն սրտի արատներ: Քննարկվող խնդիրն է, թե ինչ հետազոտություններ պետք է անցնի կինը` հեշտությամբ ազատվելու համար:


–   Ինչպե՞ս խուսափել բարդություններից:


–   Հղին հստակ պետք է իմանա՝ ինչ հիվանդություն ունի, և բարդություններից խուսափելու համար պետք է համապատասխան հետազոտություններ անցնել:


–   Մի քանի օր է, ինչ Հայաստանում եք գտնվում: Ինչպես կգնահատեք համատեղ աշխատանքը:


–   Կարող եմ ասել, որ բավականին արդյունավետ աշխատանք տարվեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետների հետ: Ունեցանք մի քանի բարդ վիրահատություններ, արդյունքում հիվանդների մոտ լուծվեցին սրտի ռիթմի խանգարումները:


«Էրեբունի» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի որակի կառավարիչ, ուսուցողական ծրագրերի ղեկավար, Հայաստանի սրտի ռիթմի ասոցիացիայի կազմակերպիչ Վահագն Թադևոսյան«Էրեբունի» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի որակի կառավարիչ, ուսուցողական ծրագրերի ղեկավար, Հայաստանի սրտի ռիթմի ասոցիացիայի կազմակերպիչ Վահագն Թադևոսյան.


–   Ի՞նչ սպասումներ ունեք գիտաժողովից:


–   Համախմբել Հայաստանի առիթմոլոգներին, մասնագետներին, ովքեր հետաքրքրված են սրտի ռիթմի խանգարումներով, միասին փորձել զարգացնել առիթմոլոգիան Հայաստանում ու առաջ գնալ` միջազգային չափորոշիչներին համընթաց: Ասոցիացիան նպատակ ունի մշակել բժշկական ուսուցողական ծրագրեր ո՛չ միայն մասնագետների, այլ նաև հիվանդների համար. ի՞նչ է սրտի ռիթմի խանգարումը, ինչպե՞ս պետք վարվել առիթմիաների ժամանակ:


Շատ կարճ ժամանակ է, ինչ ստեղծվել է ասոցիացիան՝ մոտ 6 ամիս, սակայն արդեն ունենք պաշտոնական վեբ կայք, որը գործիք է՝ հանրության հետ կապը պաշտպանելու: Խոսքը www.ahra.am վեբ կայքի մասին է:


–   Գիտաժողով կազմակերպելը, հավանաբար, բարդ գործընթաց է…


- Բնականաբար, բայց ունենք հովանավորներ, ովքեր մեզ օգնել են` «Էրեբունի» բժշկական կենտրոնը և մի շարք դեղագործական ընկերություններ:   

03.11.2014
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր