«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Վիրահատություններ կատարելու նպատակով Վաշինգտոնից բժշկական խումբ է ժամանել  «Էրեբունի» բժշկական կենտրոն

Վիրահատություններ կատարելու նպատակով Վաշինգտոնից բժշկական խումբ է ժամանել «Էրեբունի» բժշկական կենտրոն

Աշխատանքային այցով «Էրեբունի» բժշկական կենտրոն են ժամանել Վաշինգտոնի լավագույն բժշկական կենտրոնից (Sacred Heart Medical Center and Children hospital) մի խումբ մասնագետներ:

 

Մանկական սրտաբան Հրայր Կարապետյանը, միջամտական տեխնիկ Պատրիկ Շին, սրտաբան-էլեկտրոֆիզիոլոգներ Մարկ Հարվուդը եւ Քրիս Անդերսոնը «Էրեբունի» բժշկական կենտրոնի առիթմոլոգիայի բաժանմունքի բժիշկների հետ միասին կկատարեն մոտ 10-15 վիրահատություն՝ կապված սրտի առիթմիաների հետ: Այցի հենց առաջին օրը բժիշկները ծանոթացան «Էրեբունի» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական ծառայության տեխնիկական և մասնագիտական կազմի հետ և   հաջողությամբ իրականացրեցին մի քանի վիրահատություն:

 

Սրտաբան-էլեկտրոֆիզիոլոգներ Քրիս ԱնդերսոնՔրիս Անդերսոնն արդեն 5 տարի է, ինչ համագործակցում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի հետ, 3-րդ այցելությունն է  Հայաստան:  Մեզ հետ զրույցում Քրիս Անդերսոնը հույս հայտնեց, որ ավելի արդյունավետ պետք է լինի այս անգամվա այցը, քանի որ տեխնիկական հնարավորությունները ներկայում ավելին են թույլ տալիս:  «Ինձ հաճելիորեն զարմացրեց կլինիկայում թե՛ տեխնիկական, թե՛ մասնագիտական առաջընթացը: Այս տարիների ընթացքում ականատես դարձավ, թե ինչպես ընթացավ զարգացումը, որն այսօր մեզ թույլ է տալիս «Էրեբունի» կենտրոնում աշխատել այնպես, ինչպես կարող ենք, օրինակ,  մեր վաշինգտոնյան հիվանդանոցներից շատերում, և թե ինչքան պատրաստված է առիթմոլոգիական խումբը: Շատ հեշտ է աշխատել, նույնիսկ բարդ վիրահատություններ կատարել, երբ նախապես կա ճիշտ ախտորոշում, մանրամասն պատկերացում հիվանդության պատմության մասին»,- ասում է բժիշկը:  


Էլեկտրոֆիզիոլոգ Մարկ ՀարվուդԷլեկտրոֆիզիոլոգ Մարկ Հարվուդը առաջին հերթին գնահատում է թիմային աշխատանքը: «Սա իմ առաջին այցն է Հայաստան և առաջին աշխատանքն նման թիմի հետ: Մենք հաջողությամբ իրականացրեցինք մեր պլանավորած վիրահատություններից առաջինը և դա միայն շնորհիվ ընդհանուր համակարգված աշխատանքի, որտեղ յուրաքանչյուրը հստակ գիտի իր գործառույթը: Թեև առաջին անգամ էինք աշխատում միասին, բայց անհարմարություններ չեն եղել, հասկացանք, որ պրոֆեսիոնալների հետ գործ ունենք»:


Մանկական սրտաբան Հրայր ԿարապետյանՀրայր Կարապետյանը թեև ապրում և աշխատում է Վաշինգտոնում, Հայաստան շատ հաճախ է այցելում: Մեզ հետ զրույցում նա խոսեց հայաստանյան առողջապահական խնդիրների մասին. «Ուրախալի է, որ Հայաստանում այսօր չկա ոչ տեխնիկական եւ ոչ էլ մասնագիտական ռեսուրսի խնդիր, միակ խնդիրը, որ նկատում եմ, կազմակերպչական է: Հայաստանում բժիշկները միասնական չեն աշխատում, ինչն, իհարկե, ազդում է ընդհանուր առողջապահության որակի վրա: Բժիշկներն առանձնացել են իրենց բժշկական կենտրոններում և, ցավոք, բժշկական համայնք չի ձևավորվում»: 


Միջամտական տեխնիկ Պատրիկ ՇիՊատրիկ Շին ներկայացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական ծառայությունում  համատեղ կատարած վիրահատություններից մեկի մանրամասները. «Այսօր մենք վիահատեցինք 50-ն անց մի կնոջ, ով տարիներ շարունակ սրտի առիթմիա ուներ: Ճիշտ է՝ դեռևս կյանքին սպառնացող սուր վտանգ չկար, սակայն  կնոջ առողջությունն ու ինքնազգացողությունը հետզհետե վատթարանում էր: Բավականին հաջող վիրահատություն է իրականացվել, որի հիմքն, իհարկե, ճիշտ ախտորոշումն էր: Վիրահատարանի հագեցվածությունն ավելին էր, քան պահանջվում էր, մասնավորապես, այս դեպքում»:

 

Հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին Հայաստանում տեղի կունենա Սրտի ռիթմի ասոցիացիայի առաջին վեհաժողովը , որտեղ զեկույցով հանդես կգան արտասահմանից ժամանած մեր գործընկերները՝  Հրայր Կարապետյանը և մի շարք հեղինակավոր ու  ճանաչված պրոֆեսորներ: Սա պետք է նպաստի ո՛չ միայն գիտության զարգացմանը Հայաստանում, այլև բժիշկների աշխատանքի ճիշտ կազմակերպմանը:


«Էրեբունի» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ղեկավար Լուսինե ՄխիթարյանՄեզ հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ղեկավար Լուսինե Մխիթարյանն ասաց.


–   Երկար տարիների պատմություն ունի մեր համագործակցությունը: Հպարտությամբ կարող եմ ասել, որ այս համագործակցությունըբժիշկ Հրայր Կարապետյանի օգնությունն է Հայաստանին: Շատ բժիշկներ, անձամբ ես, նրա հրավերով երկու անգամ  վերապատրաստվել են ԱՄՆ-ում:


–   Փաստորեն, շարունակական բնույթ է կրելու այս համագործակցությունը:


–   Այո, մեր համագործակցությունը շարունակական բնույթ է կրում: Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել բժիշկ Կարապետյանին: Նա միշտ հետաքրքրվում է, թե հատկապես ի՞նչի կարիք կա Հայաստանում:


–   Իսկ ինչի՞ կարիք կա Հայաստանում:


–   Ուսուցման կարիք ունենք. Հայաստանում չկա ուսուցողական կենտրոն: Հայ բժիշկները չունեն հնարավորություն, ասենք, ամերիկյան լուրջ կենտրոնում սովորելու, թրեյնինգներ անցնելու, վերապատրաստվելու: Իսկ այս հնարավորությունը բժիշկ Կարապետյանն ընձեռում է:

 

Վիրահատություններ կատարելու նպատակով Վաշինգտոնից բժշկական խումբ է ժամանել  «Էրեբունի» բժշկական կենտրոն Վիրահատություններ կատարելու նպատակով Վաշինգտոնից բժշկական խումբ է ժամանել  «Էրեբունի» բժշկական կենտրոն Վիրահատություններ կատարելու նպատակով Վաշինգտոնից բժշկական խումբ է ժամանել  «Էրեբունի» բժշկական կենտրոն Վիրահատություններ կատարելու նպատակով Վաշինգտոնից բժշկական խումբ է ժամանել  «Էրեբունի» բժշկական կենտրոն


–   Այս անգամ, ի՞նչ կսովորեն հայ մասնագետները:


–   Կսովորեն մի քիչ ավելի բարդ վիրահատություններ կատարել ԱՄՆ-ից ժամանած բժիշկների հետ միասին, որոնք այս գործում փորձառու են:


–   Մանրամասնեք խնդրեմ, ո՞ր վիրահատությունների մասին է խոսքը:


–   Նախասրտային, փորոքային տախիկարդիաների աբլյացիաների մասին է խոսքը: Բարեբախտաբար, այս հիվանդությունները քիչ հանդիպող են: Ուստի`բուժման փորձն էլ ավելի քիչ է, և մենք փորձի փոխանակման կարիք ունենք:


–   Վիրահատություններին մասնակցում են Ձեր բաժանմունքի երիտասարդ մասնագետները…


–   Ո՛չ միայն մասնակցում են, այլ հենց իրենք են կատարում:


–   Տեղեկացանք, որ 13 վիրահատություն պետք է կատարվի այս օրերի ընթացքում: Հիմնականում, ի՞նչ խնդիրներով են դիմել  պացիենտները:


–   Հիմնականում փորոքային տախիկարդիաներն են: Կան, օրինակ, վիրահատություններ, որոնք մասնակի են կատարվել և այժմ երկրորդ անգամ պետք է համատեղ ջանքերով փորձեն վերացնել խնդիրը:

 

Վիրահատություններ կատարելու նպատակով Վաշինգտոնից բժշկական խումբ է ժամանել  «Էրեբունի» բժշկական կենտրոն Վիրահատություններ կատարելու նպատակով Վաշինգտոնից բժշկական խումբ է ժամանել  «Էրեբունի» բժշկական կենտրոն Վիրահատություններ կատարելու նպատակով Վաշինգտոնից բժշկական խումբ է ժամանել  «Էրեբունի» բժշկական կենտրոն Վիրահատություններ կատարելու նպատակով Վաշինգտոնից բժշկական խումբ է ժամանել  «Էրեբունի» բժշկական կենտրոն


–   Ասացիք, որ վերոնշյալ հիվանդությունները սակավ հանդիպող են, նկատի ունեք Հայաստանո՞ւմ:


–   Ո’չ, խոսքը միայն Հայաստանի մասին չէ: Ընդհանրապես այն սակավ հանդիպող խնդիր է. մեկ միլիոն բնակչության մեջ տարեկան կարող է 1-5 հիվանդ վիրահատվել:


–   Արտերկրից ժամանած մասնագետներն ինչպե՞ս են գնահատում հայ պացիենտներին:


–   Նշում են, որ հայերը շնորհակալ պացիենտներ են (ժպտում է):                         

30.10.2014
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր