«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

«Էրեբունի» բժշկական կենտրոնում արդեն գործում է Մամոգրաֆիայի բաժանմունքը

«Էրեբունի» բժշկական կենտրոնում արդեն գործում է Մամոգրաֆիայի բաժանմունքը

Նորաբաց բաժանմունքում տեղադրված է համաշխարհային ճանաչում ունեցող Hologic ընկերության թվային մամոգրաֆը, որը թույլ է տալիս առավել մանրակրկիտ ուսումնասիրել ամենանուրբ փոփոխությունները, որոնք անալոգային սարքավորման դեպքում կարող են երբեմն աննկատ մնալ:


 Մամոգրաֆիան թույլ է տալիս հայտնաբերել կրծքագեղձի նորագոյացությունը մոտ երկու տարի ավելի շուտ քան կինը ինքնուրույն կկարողանա շոշափել այն: Ըստ վիճակագրության տվյալների կանանց մոտ քաղցկեղի տեսակներից ամենահաճախ հանդիպողը կրծքագեղձի քաղցկեղն է:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնում արդեն գործում է Մամոգրաֆիայի բաժանմունքըՀիվանդության բուժման արդյունավետությունը առավելապես կապված է նրա վաղ հայտնաբերման հետ: Մինչև 35 տարեկան կանանց մոտ կրծքագեղձում գերակայում է գեղձային հյուսվածքը և ավելի ինֆորմատիվ է ուլտրաձայնային հետազոտությունը: Մամոգրաֆիան այս դեպքում լրացուցիչ, օժանդակ հետազոտության դեր է կատարում: 40 տարեկանից բարձր տարիքում առաջնահերթ է մամոգրաֆիկ հետազոտությունը, որին լրացնում է ուլտրաձայնայինը: Եթե մամոգրաֆիան ցույց է տալիս նորագոյացության առկայությունը, ապա գերձայնային հետազոտությամբ ախտորոշվում է հյուսվածքի կառուցվածքը: Համակցված հետազոտությունը ապահովում է հետազոտման ճշգրտության 95%-ը:


Գոյություն ունի մամոգրաֆիայի երկու ձևª ախտորոշիչ, երբ կինը գալիս է արդեն որոշակի գանգատներով և սկրինինգային,  որը  հայտնաբերող բնույթ ունի: Էրեբունի բժշկական կենտրոնում մամոգրաֆիան կատարվում է անվճար, սակայն 90% դեպքերում ճշգրիտ ախտորոշման համար անհրաժեշտ է համակցել այն գերձայնային հետազոտմամբ:


Բաժանմունքի կարգախոսն է. «Մամոգրաֆիան կանանց առողջության պահպանման գրավականն է ... Դա կարող լինել նաև Ձեր առողջությունը…»:

24.10.2014
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր