«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Ի՞նչ է բիոպսիան և արդյո՞ք այն պարտադիր է

Ի՞նչ է բիոպսիան և արդյո՞ք այն պարտադիր է

Ի՞նչ է բիոպսիան և արդյո՞ք այն պարտադիր է: Սա ուռուցքով հիվանդներին ամենաշատ հետաքրքրող հարցերից մեկն է: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գեոկչյանը: Բիոպսիայի ժամանակ ուռուցքից վերցվում է փոքրիկ կտոր, այն ուղարկվում է համապատասխան լաբորատորիա՝ հետազոտության: Ուռուցքային հյուսվացքից վերցված բիոպսիայի միջոցով որոշվում է ուռուցքի տեսակը, ինչից հետո ընտրվում է բուժման մարտավարությունը: Բիոպսիայից հետո բժիշկը որոշում է, թե թերապիայի ի՞նչ տեսակ է կիրառվելու՝ քիմիաթերապիա, թարգեթ թերապիա, թե՞ իմունոթերապիա: Բիոպսիայից ուռուցքը չի կատաղում: Առանց բիոպսիայի չկա ժամանակակից ուռուցքաբանություն:

07.03.2022
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր