«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Բարդ վիրահատության արդյուքնում փրկվել է հղի կնոջ կյանքը

Բարդ վիրահատության արդյուքնում փրկվել է հղի կնոջ կյանքը

«Էրեբունի» ԲԿ ծննդատուն  է դիմել  35 ամյա հղի՝ գանգատվելով որովայնի ստորին շրջանի սուր ցավերից եւ արյունահոսությունից: Հղին անմիջապես հոսպիտալացվել է,  կատարվել են  լաբորատոր-գործիքային  անհրաժեշտ բոլոր հետազոտությունները: Ախտորոշվել է 12 շաբաթական նեղուց-պարանոցային հղիություն, խորիոնի ներաճ դեպի մկանային շերտ՝ նախկին կեսարյան հատումից  առաջացած սպիի շրջանում:

Պարանոցային հղիությունը արտարգանդային հղիության հազվադեպ  տեսակ է:  Այն  500 հազար հղիից միայն մեկի մոտ է հանդիպում,  իսկ արտարգանդային հղիությունների դեպքում  0,15 տոկոս է կազմում:    

Ընդունված կարգի համաձայն, դեպքի  մասին զեկուցվել է տնօրինությանը, «Էրեբունի» ԲԿ ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ կոնսիլիում է հրավիրվել: Քանի որ   կինը նախկինում ունեցել է թոքային լուրջ պաթոլոգիա՝ վիրահատությունը կարող էր կյանքին վտանգ սպառնել: Միեւնույն ժամանակ, կյանքին վտանգ սպառնում էր նաև արտարգանդային այս հղիությունը: Եվ, վերջապես, բազմամասնագիտական քննարկման արդյունում որոշվեց անհապաղ կատարել վիրահատությունը՝  կյանքի ցուցումով:   «Էրեբունի» ԲԿ ծննդատան ծնարանի բաժանմունքի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը,  մանկաբարձ գինեկոլոգ Դավիթ Համբարձումյանը,  անեսթեզիոլոգ Սերոբ Միքայելյանը  միասին իրականացրեցին վիրահատությունը, որն ընթացավ հարթ, առանց բարդությունների: Ընդհատվեց հղիությունը, փրկվեց կնոջ կյանքը:

17.02.2020
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր