«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Շվեյցարացի բժիշկներն «Էրեբունի» բժշկական կենտրոնում անվճար խորհրդատվություն են տրամադրել և վիրահատություններ կատարել

Շվեյցարացի բժիշկներն «Էրեբունի» բժշկական կենտրոնում անվճար խորհրդատվություն են տրամադրել և վիրահատություններ կատարել

Այս օրերին երկօրյա  այցով Հայաստան են ժամանել շվեյցարացի բժիշկներ, ովքեր հյուրընկալվել են «Էրեբունի բժշկական կենտրոն»`  գիտագործնական համագործակցության նպատակով: Այս մասին զրուցեցինք Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի վարիչ Համլետ Հայրապետյանի հետ:


ԷՐԵԲՈՒՆԻ բժշկական կենտրոն. Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի վարիչ Համլետ Հայրապետյան–   Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոն են այցելել մեր շվեցարացի գործընկերները` «Իմպարկ» կլինիկայի սրտային վիրաբույժ Պոլ Վոգի ղեկավարությամբ: Նրանք միջազգային «Առողջ սրտերի կամուրջ» հասարակական կազմակերպությունն են ներկայացնում, որը բարեգործական հիմունքներով գիտագործնական լուրջ աշխատանքներ է տանում տարբեր երկրներում: Վաղ առավոտից սկսել ենք համատեղ աշխատանքը: Արդեն մեծաթիվ պացիենտներ հետազոտվել եւ խորհրդատվություն են ստացել մեր արտասահմանից ժամանած գործընկերների կողմից:  Խորհրդատվությունն անվճար հիմունքներով է կատարվում: Հաջորդ օրն արդեն վիրահատություններ կիրականացնեն  2 ուղղությամբ` բաց սրտային և ներանոթային վիրահատություններ:  Նրանք կիրականացնեն այն վիրահատությունները, որոնք միանշանակ չեն, կարիք ունեն երկրորդ կարծիքի: 


–   Համագործակցության այլ եզրեր տեսնո՞ւմ եք:


Շվեցարացի բժիշկներն Էրեբունի բժշկական կենտրոնում անվճար խորհրդատվություն են տրամադրել և վիրահատություններ կատարել Շվեցարացի բժիշկներն Էրեբունի բժշկական կենտրոնում անվճար խորհրդատվություն են տրամադրել և վիրահատություններ կատարել


–   Այս կազմակերպությունը նախընտրում է նաև հեագա համագործակցություն, որը թույլ կտա մեր բժիշկներին վերապատրաստվել արտասահմանում: Վերապատրաստում չանվանենք, բայց շատ կարևոր են այսպիսի հանդիպումները, երբ հնարավորություն է ընձեռվում հենց կլինիկական դեպքի շուրջ քննարկել խնդիրը: Սա փորձի փոխանակում է, համատեղ աշխատանք, որն, իհարկե, կրկնակի արդյունավետություն է ապահովում:


–   Ստենտավորումը որքանո՞վ է կրճատում մահացության ռիսկը:


«Իմպարկ» կլինիկայի սրտային վիրաբույժ Պոլ Վոգ–   Համաշխարհային վիճակագրությունն այսպիսին է. լավագույն կլինիկաներում մահացությունը սրտամկանի սուր ինֆարկտից ներկայում կազմում է 4-5%, իսկ մեծավ մասամբ այս տոկոսը հասնում է 10-ի: Պետք է հպարտությամբ նշեմ, որ մեր կլինիկայում մահացությունները հասցված են նվազագույնի` 4-5%:


Սրտային վիրաբույժ Պոլ Վոգն արդեն 2-րդ անգամ է Հայաստանում: Հույս ունի փոքր-ինչ նվազեցնել հայ բժշկի հոգսը: «Դեռ չեմ  կարող խոսել Հայաստանում բժշկական ծառայության որակի մասին, բայց այս կենտրոնում, որտեղ մենք աշխատում ենք, կան տեխնիկական բոլոր հնարավորություները, որոնք անհրաժեշտ են վիրահատության, հետազոտության համար: Տեխնիկապես այստեղ ոչինչ չի զիջում Շվեյցարիայում իրականացվող ծառայությանը»,- ասում է բժիշկը:

17.09.2014
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր