«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Բուժքույրերի տոնը՝ «էրեբունի» ԲԿ-ում

Բուժքույրերի տոնը՝ «էրեբունի» ԲԿ-ում

Բուժքույերի միջազգային օրն «Էրեբունի» ԲԿ-ն առանձնահատուկ է նշել: Կարեւորելով միջին բուժանձնակազմի դերը բուժօգնության կազմակերպամ գործում՝ «Էրեբունի» ԲԿ ղեկավարությունը բուժքույրերի տոնի առիթով հատուկ միջոցառում է կազմակերպել: 
Կազմակերպվվել է մրցույթ, որի ընթացքում, հարց ու պատասխանի միջոցով բուժքույրերն իրենց հմտություններն ու գիտելիքներն են ներկայացրել: Լավագույն հարցեր տվող եւ լավագույնը հարցերին պատասխանող բուժքույրերը մրցանակներ են ստացել: 
Այսօր «Էրեբունի» ԲԿ-ում աշխատում է ավելի քան 600 բուժքույր, որոնք մշտապես վերապատրաստվում են ինչպես բուժկենտրոնում գործող բուժքույրական շարունակական կրթության դպրոցում, այնպես էլ՝ մասնակցում տարբեր դասընթացների եւ իրենց մասնագիտական բարձր որակավորմամբ՝ ամենօրյա աշխատանքով նպաստում են հիվանդի ապաքինման գործին: 
Միջոցառման ընթացքում «Էրեբունի» ԲԿ թերապիայի գծով փոխտնօրեն Հասմիկ Սաիյանը երկարամյա եւ լավ աշխատանքի համար մի շարք բուժքույրերի պատվոգրեր է հանձնել:

13.05.2019
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր