«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Հայաստանում բացվում է կաթվածի կանխարգելման ժամանակակից կենտրոն

Հայաստանում բացվում է կաթվածի կանխարգելման ժամանակակից կենտրոն

«Էրեբունի» բժշկական կենտրոնը, Կանադայից և Ամերիկայից ժամանած սփյուռքահայ բժիշկների հետ համատեղ, Ծաղկաձորում կազմակերպեց ամառային դպրոց՝ նվիրված կաթվածների կանխարգելման, բուժման ժամանակակից մեթոդներին: «Էրեբունի»-ում այսուհետ կգործի կաթվածների կանխարգելման կենտրոն, որը նոր դեղամիջոցի շնորհիվ արդյունավետորեն կկանխարգելի կաթվածը, եթե հիվանդը հասցնի դիմել նախանշանները զգալուց հետո՝ երկու ժամվա ընթացքում:


Կանադահայ բժիշկ Միքայել Սկոնը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չորրորդ անգամ է Հայաստանում և իր առջև նպատակ է դրել մեր երկրում զարգացնել կաթվածի բուժումը: «Ես, իմ սփյուռքահայ գործընկերները և Հայաստանում գործող բժիշկները մեկ թիմ ենք, որը պայքարում է կաթվածի դեմ: Պետք է մարդկանց իրազեկել, որ կաթվածից կարելի է խուսափել, եթե արագ բժշկի դիմեն»,- իր ոգևորությամբ և անհանգստություններով կիսվեց սփյուռքահայ բժիշկը:

 
Նրա խոսքով՝ «Ալտեպլազ» կոչվող դեղը, որով նորաբաց կենտրոնում կանխարգելվելու է ինսուլտը, դեռևս չի կարելի անվանել մատչելի, բայց մեծ է հույսը, որ ապագայում այն անգամ անվճար կդառնա: Բժիշկը խոսեց նաև այն նախանշաններից, որոնց առկայության դեպքում և ամենաուշը երկու ժամվա ընթացքում պետք է դիմել «Սթրոք» կենտրոն ու կանխել կաթվածը. Այդ նախանշաններն են՝ խոսելու, շարժվելու դժվարություններ, թմրություն մարմնի աջ կամ ձախ կողմում...

 

Կանադահայ բժիշկ Միքայել Սկոն «Սոմնուս» քնի և շարժողական խանգարումների կլինիկայի տնօրեն Սամսոն Խաչատրյան «Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Միքայել Մանուկյան


«Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Միքայել Մանուկյանը նշեց, որ նոր կենտրոնը թույլ կտա զգալիորեն նվազեցնել ինսուլտներից հաշմանդամության և մահացությունների թիվը: Հայաստանում կաթվածը կանխարգելել հնարավոր կլինի այնպես, ինչպես ամենաժամանակակից երկրներում: Նրա խոսքով՝ արդեն իսկ վերապատրաստվել է համապատասխան թիմ, որը տիրապետում է բոլոր հմտություններին: «Այսօր մենք ունենք ինսուլտների արդիական բուժման խնդիր: Մենք դեռևս բուժում ենք հետևանքները, այսինքն՝ արդեն կայացած ինսուլտը: Սակայն կենտրոնի ստեղծման իմաստը կարողանալ կաթվածը կանխարգելելն է: «Սթրոք» կենտրոնը ստեղծելը բավականին դժվար էր, երկար ճանապարհ ենք անցել»,- լրագրողներին ներկայացրեց Միքայել Մանուկյանը:

 

 «Էրեբունի» բժշկական կենտրոնը, Կանադայից և Ամերիկայից ժամանած սփյուռքահայ բժիշկների հետ համատեղ, Ծաղկաձորում կազմակերպեց ամառային դպրոց՝ նվիրված կաթվածների կանխարգելման, բուժման ժամանակակից մեթոդներին: «Էրեբունի» բժշկական կենտրոնը, Կանադայից և Ամերիկայից ժամանած սփյուռքահայ բժիշկների հետ համատեղ, Ծաղկաձորում կազմակերպեց ամառային դպրոց՝ նվիրված կաթվածների կանխարգելման, բուժման ժամանակակից մեթոդներին: «Էրեբունի» բժշկական կենտրոնը, Կանադայից և Ամերիկայից ժամանած սփյուռքահայ բժիշկների հետ համատեղ, Ծաղկաձորում կազմակերպեց ամառային դպրոց՝ նվիրված կաթվածների կանխարգելման, բուժման ժամանակակից մեթոդներին:


Ամառային դպրոցին մասնակցող բժիշկները ևս կարևորեցին նման հանդիպումների անցկացումը: «Սոմնուս» քնի և շարժողական խանգարումների կլինիկայի տնօրեն Սամսոն Խաչատրյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում միտում կա կանխելու այն նյարդաբանական դեֆիցիտը, որն առաջանում է ինսուլտի ժամանակ, այլապես շատ բարձր է հաշմանդամության ռիսկը: «Ինսուլտային դաշտն առհասարակ ակտուալ է: Բոլորը գիտեն, որ բարձր է ինսուլտներից թե՛ հաշմանդամության, թե՛ մահացության տոկոսը: Այս ամառային դպրոցը շատ եմ կարևորում: Այսօր իսկապես գործնական քայլեր են ձեռնարկվում թե՛ ախտորոշման, թե՛ բուժման նոր մեթոդների զարգացման ուղղություններով»,- նկատեց նա:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնը, Կանադայից և Ամերիկայից ժամանած սփյուռքահայ բժիշկների հետ համատեղ, Ծաղկաձորում կազմակերպեց ամառային դպրոց՝ նվիրված կաթվածների կանխարգելման, բուժման ժամանակակից մեթոդներին: «Էրեբունի» բժշկական կենտրոնը, Կանադայից և Ամերիկայից ժամանած սփյուռքահայ բժիշկների հետ համատեղ, Ծաղկաձորում կազմակերպեց ամառային դպրոց՝ նվիրված կաթվածների կանխարգելման, բուժման ժամանակակից մեթոդներին:

 

09.06.2014
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր