«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

«Էրեբունի» ԲԿ ծննդատանը գործում է նոր բաժանմունք. ամեն ինչ մոր և մանկան հարմարավետության համար

«Էրեբունի» ԲԿ ծննդատանը գործում է նոր բաժանմունք. ամեն ինչ մոր և մանկան հարմարավետության համար

Մեր զրուցակիցն է «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով տնօրենի տեղակալ,  մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անդրանիկ Պողոսյանը:

 

–   Պարոն Պողոսյան,  «Էրեբունի» ԲԿ ծննդատունը համարվում է 3-րդ կարգի ծննդատուն: Ի՞նչ է դա ենթադրում, ի՞նչ չափանիշներ:


–   Ծննդատուն, որտեղ հսկվում և  մասնագիտական օգնություն են ստանում բոլոր հղիները` ներառյալ բարձր ռիսկի:  Գտնվելով բազմապրոֆիլ հիվանդանոցի կազմում, մեր պացիենտները հնարավորություն ունեն ստանալու մասնագիտական օգնություն յուրաքանչյուր ախտաբանության դեպքում`  թե՛ մանկաբարձա-գինեկոլոգիական, թե՛ արտասեռական:  Մեզ մոտ  ծննդալուծվում են անգամ թոքային, սրտանոթային, երիկամային ծանր հիվանդություններով հղիները: Ո՛չ միայն Երևանից, այլև հանրապետության բոլոր մարզերից, արտասահմանից մեր ծննդատուն են դիմում տարբեր ախտաբանությամբ հղիներ:


–   Ո՞րն է ծննդատան այն առավելությունը, որի համար տարեկան մոտ 4000 հղիներ ընտրում են «Էրեբունի» ԲԿ ծննդատունը:


–   Ի դեպ, տարեցտարի ծննդաբերությունների թիվն ավելանում է: Առավելություններից մեկի մասին արդեն խոսեցի: Մյուս առավելությունը մեր բուժանձնակազմն է` պրոֆեսիոնալ, բարեխիղճ և հոգատար: Մեծ նշանակություն ունի նաև ծննդատան ղեկավարությունը: Եվ՛ ծնարանային սրահները, և՛ մանկական բաժանմունքը,  և՛ վիրահատական սրահները կահավորված են վերջին տեխնոլոգիաներով` փորձելով մաքսիմում հարմարավետություն ստեղծել մեր պացիենտների համար:

 

«Էրեբունի» ԲԿ ծննդատանը գործում է նոր բաժանմունք. ամեն ինչ մոր և մանկան հարմարավետության համար «Էրեբունի» ԲԿ ծննդատանը գործում է նոր բաժանմունք. ամեն ինչ մոր և մանկան հարմարավետության համար «Էրեբունի» ԲԿ ծննդատանը գործում է նոր բաժանմունք. ամեն ինչ մոր և մանկան հարմարավետության համար


–   Այս օրերին պաշտոնապես բացվեց նաև «Էրեբունի» ԲԿ ծննդատան 8-րդ հարկը, մանրամասնեք, խնդրե՛մ, ի՞նչ ծառայություն է «Էրեբունի» ԲԿ ծննդատունն առաջարկում այս հարկում:


–   Բաժանմունքը նախագծվել է համաձայն արևմտյան բժշկության  վերջին հայեցակարգերի, որը նախատեսում է ստեղծել մոր և մանկան համատեղ կացության այնպիսի պայմաններ, որը նման  է տան հարմարավետ և ջերմ միջավայրին: Ամեն կերպ փորձել ենք հիվանդանոցային մթնոլորտից զերծ պահել այս հարկը, որպեսզի ծննդկանները, երեխաներն ու մայրիկներն իրենց զգան ինչպես տանը ` շարունակելով մնալ բժշկի շուրջօրյա հսկողության տակ: Բաժնում տրամադրվում է երեք անգամյա սնունդ, որը համապատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգի և մանկաբույժի ցուցումներին: Այս բաժանմունքը մեծ կարևորություն ունի նաև բարձր ռիսկի հղիների համար, ովքեր հղիության մի որոշ շրջան պետք է բժշկի շուրջօրյա  հսկողության տակ լինեն: Մի խոսքով` այս նոր բաժանմունքը ստեղծված է գոհացնելու անգամ ամենաբծախնդիր մայրիկին, ամենաքմահաճ փոքրիկին, այն հարմարավետ կլինի յուրաքանչյուրի համար:

 

«Էրեբունի» ԲԿ ծննդատանը գործում է նոր բաժանմունք. ամեն ինչ մոր և մանկան հարմարավետության համար «Էրեբունի» ԲԿ ծննդատանը գործում է նոր բաժանմունք. ամեն ինչ մոր և մանկան հարմարավետության համար «Էրեբունի» ԲԿ ծննդատանը գործում է նոր բաժանմունք. ամեն ինչ մոր և մանկան հարմարավետության համար

 

12.05.2014
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր