«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Կտրված դաստակը հաջողվեց վերականգնել ՝ Էրեբունի ԲԿ մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ

Կտրված դաստակը հաջողվեց վերականգնել ՝ Էրեբունի ԲԿ մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ


2017թ. հունվարի վերջին, հիվանդ Գ.Զ-ն, ծնված 1976 թ., ընդունվեց Էրեբունի ԲԿ ձախ ձեռքի դաստակի ամբողջական կտրվածքով՝ էլեկտրական սղոցից վնասվածքի պատճառով։

 

Շտապ կերպով հիվանդը հասցվեց Պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունք, որտեղ բաժանմունքի վարիչ  բ.գ.թ.Արմեն Հովհաննիսյանի և պլաստիկ վիրաբույժ Էդգար Հայրապետյանի ղեկավարությամբ անցկացվեց բարդագույն վիրահատություն՝ դաստակի ռեպլանտացիա։ Նախադաստակի ոսկրերի, մկանների ծալող և պարզող ջլերի, նյարդերի, զարկերակների և երակների վերականգնում։ Վիրահատությունը տևեց մոտ 10ժամ։

 

Հետվիրահատական շրջանը անցավ սահուն, հիվանդը գտնվում էր պլաստիկ վիրաբույժների հսկողության տակ։ Այժմ հիվանդը անցնում է մատների շարժողականության ֆունկցիայի ինտենսիվ վերականգնողական կուրս։


Կտրված դաստակը հաջողվեց վերականգնել   Կտրված դաստակը հաջողվեց վերականգնել

 

Նման վիրահատությունները չափազանց բարդ են և անցկացվում են ոչ բոլոր կլինիկաներում ։

 

Էրեբունի ԲԿ -ի պլաստիկ վիրաբույժների բարձր պրոֆեսիոնալիզմը կարողացել է ոչ մեկ անգամ ապացուցել , որ իրենց ուժերի սահմանում է լուծել այսպիսի բարդագույն խնդիրներ։

 

06.03.2017
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր