«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Ադրենալէկտոմիա՝ մակերիկամի հեռացման վիրահատություն

Ադրենալէկտոմիա՝ մակերիկամի հեռացման վիրահատություն

Մակերիկամների ուռուցքները դա մակերիկամների բջիջների օջախային գեր աճն է։ Նմանատիպ ուռուցքների  մեծ մասը բարորակ են, և առաջանում են բավականին հազվադեպ։ Դրանց առաջացման պատճառները անհայտ են։


Մակերիկամներն արտադրում են նյութափոխանակությունը,զարկերակային ճնշումը կարգավորող հորմոններ,ինչպես նաև արական և իգական սեռական հորմոններ։Մակերիկամի ուռուցքի  դեպքում  կլինիկական հիմնական դրսևորումները կախվածեն նրանից , թե հատկապես որ հորմոնն է ավելի շատ արտադրվում ։


Հիմնական բուժումը վիրահատական է՝ մակերիկամի հեռացում՝ ադրենալէկտոմիա։ Առավել հաճախ կիրառվող և միաժամանակ առավել տրավմատիկ է մակերիկամի բաց վիրահատությունը ։


Լապարոսկոպիկ եղանակը դա մուտք է որովայնի խոռոչի  միջով՝ էնդոսկոպիկ տեխնիկայի կիրառմամբ ։ Վիրահատությունն իրականացվում է որովայնի առաջնային  պատի վրա  մի քանի անցքեր բացելու միջոցով՝ որովայնի խոռոչ էնդոսկոպիկ տեսախցիկ և մի քանի գործիքներ անցկացնելու համար։ Լապարոսկոպիկ մուտքի ամենակարևոր թերությունը ՝ գործիքներով աղիների վնասումն է։


Լապարոսկոպիկ եղանակով կարող է նաև իրականացվել մակերիկամի ռոբոտացված հեռացում։ Da Vinci բժշկական ռոբոտ-գործիքի կիրառումը թույլ է տալիս վիրաբույժին ավելի հեշտությամբ իրականացնել մակերիկամի վիրահատությունը, սակայն այսպիսի վիրահատության վնասվածքը ոչ պակաս տրավմատիկ էինչքան և լապարոսկոպիկ հեռացման դեպքում։


Ռետրոպերիտոնեալ էնդոսկոպիկ վիրահատության ժամանակ հիվանդը  պարկում է վիրահատական սեղանին փորի վրա։ Գոտկային հատվածում արվում է երեք անցք, որոնց միջոցով ներմուծվում  է էնդոսկոպ տեսախցիկը և երկու գործիք։ Վիրաբույժը առանց որովայնամզի կտրվածքի և որովայնի խոռոչ ներթափանցելու՝ հմտորեն օգտագործելով գործիքները, ճարպաբջջանքից առանձնացնում է մակերիկամը, սեղմում է մակերիկամի անոթները և հեռացնում  այն։ Ոչ բարդ դեպքերում և ոչ շատ մեծ չափսերի ուռուցքների դեպքում մակերիկամի հեռացման վիրահատությունը ռետրոպերիտոնեալ եղանակով կարող է տևել 30-40 րոպե։

 

Ադրենալէկտոմիա՝ մակերիկամի հեռացման վիրահատություն   Ադրենալէկտոմիա՝ մակերիկամի հեռացման վիրահատություն

 

Ադրենալէկտոմիա՝ մակերիկամի հեռացման վիրահատություն        


Վերոնշյալ  վիրահատությունները, բացի բժշկական ռոբոտ-գործիքի կիրառմամբ վիրահատություններից, հաջողությամբ են իրականացվում  Էրեբունի ԲԿ ուռոլոգիական բաժանմունքում , կլինիկայի ղեկավար , ԵՊԲՀ Ուռոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Սերգեյ Ֆանարջյանի ղեկավարությամբ։

 

                                           

01.03.2017
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր