«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

ԷՐԵԲՈՒՆԻ ԲԿ-ն  ԵՎ ԷՐԱԶՄՈՒՍ ԿԼԻՆԻԿԱՆ (ՀՈԼԱՆԴԻԱ): ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԱՌԻԹՄՈԼՈԳԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

ԷՐԵԲՈՒՆԻ ԲԿ-ն ԵՎ ԷՐԱԶՄՈՒՍ ԿԼԻՆԻԿԱՆ (ՀՈԼԱՆԴԻԱ): ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԱՌԻԹՄՈԼՈԳԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

2016թ. դեկտեմբերի 8-9 Էրեբունի ԲԿ-ի հրավերքով Էրազմուս կլինիկայի էլեկտրոֆիզիոլոգիայի բաժանմունքի ղեկավար առիթմոլոգ Թոմաս Սիլի-Տոռակը (Հոլլանդիա, Ռոտերդամ), Էրեբունի ԲԿ-ի Առիթմոլոգիական կենտրոնի առաջատար մասնագետ առիթմոլոգ Միհրան Մարտիրոսյանի հետ համատեղ անգիոգրաֆիկ վիրահատարանում անցկացրեցին պացիենտների հետազոտություններ և կատարեցին բարդագույն վիրահատություններ՝ աբլացիա և սրտի ռիթմի արհեստական վարորդների տեղադրում:

 

Բժիշկ Մ. Մարտիրոսյանը արդեն բավականին երկար ժամանակ է սերտ համագործակցում է Էրազմուս կլինիկայի և անմիջականորեն բժիշկ Սիլի-Տոռակի հետ:

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԱՌԻԹՄՈԼՈԳԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ   ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԱՌԻԹՄՈԼՈԳԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԱՌԻԹՄՈԼՈԳԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ   ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԱՌԻԹՄՈԼՈԳԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

  

Բժիշկ Սիլի-Տոռակը բավականին հայտնի արիթմոլոգ է, հաճախ լինում է տարբեր երկրներում ցուցադրական վիրահատություններ անցկացնելու նպատակով: Հայաստանում նա առաջին անգամ է: Այցելելով Էրեբունի ԲԿ, նա տպավորված էր անգիոգրաֆիայի բաժանմունքի հնարավորություններով, հագեցվածությամբ, բուժանձնակազմի պատրաստվածության մակարդակով:

 

Համաշխարհային կլինիկաների ժամանակակից տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս անցկացնել բարդագույն վիրահատություններ: Դրանցից հետ չի մնում նաև Էրեբունի ԲԿ-ի Առիթմոլոգիայի բաժանմունքը: Սակայն հետագա զարգացման համար անհրաժեշտ է որդեգրել համաշխարհային փորձը և ներդնել նոր տեխնոլոգիաները:

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԱՌԻԹՄՈԼՈԳԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ    ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԱՌԻԹՄՈԼՈԳԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԱՌԻԹՄՈԼՈԳԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ    ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԱՌԻԹՄՈԼՈԳԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

 Բժիշկ Սիլի-Թոռակի Հայաստան, Էրեբունի ԲԿ այցի նպատակն է ՝ հիմք դնել երկու կլինիկաների հետագա սերտ համագործակցության համար: Կդիտարկվեն առիթմիայի բուժման նոր մոտեցումներ, հատկապես շողացող առիթմիայի, (որն հանդիսանում է մարդու կյանքի համար ամենավտանգավորներից մեկը) նաև վիրահատությունների ժամանակ ռոբոտներ կիրառելու հեռանկարներ, որն արդեն դարձել է սովորական համաշխարհային պրակտիկայում: Կդիտարկվեն եռաչափ համակարգի ներդրման հնարավորությունները, որը թույլ կտա ճշգրտորեն հայտնաբերել իշեմիայի օջախը և առավել նպատակաուղղված անցկացնել վիրահատությունները:

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԱՌԻԹՄՈԼՈԳԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ    ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԱՌԻԹՄՈԼՈԳԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

 

 Սրտաբանական կենտրոնի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր Գ.Գ. Հայրապետյանը նշեց, որ այսպիսի նախաձեռնությունները հնարավորություն են տալիս ոչ միայն որդեգրել համաշխարհային կլինիկաների փորձը առիթմիայի բուժման ժամանակ, այլև շարժվել առաջ՝ ներդնելով նոր մեթոդներ և սարքավորումներ:

 

09.12.2016
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր