«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

«Էրեբունի» բժշկական կենտրոնում բացվել է քիմիոթերապիայի բաժանմունք

«Էրեբունի» բժշկական կենտրոնում բացվել է քիմիոթերապիայի բաժանմունք

Ամբողջ աշխարհում օրեցօր աճում է քաղցկեղային հիվանդությունների մասնաբաժինը և սիրտ-անոթային հիվանդություններից հետո այն գրավում է երկրորդ տեղը: Քաղցկեղի բուժման ուղիներն են՝ վիրահատությունը, քիմիաթիրախային թերապիան, ճառագայթային բուժումը: Բուժման այսպիսի համակցման շնորհիվ է միայն իրականալի դառնում քաղցկեղի հաղթահարումը:

 

Բաժանմունքը ղեկավարում է ՀՀ ԱՆ գլխավոր քիմիաթերապևտ, բ.գ.թ. Հայկուհի Գյոքչյանը: Բաժանմունքում անցկացվում են քիմիաթերապիայի և թիրախային/target/թերապիայի ժամանակակից ուղեցույցներին և ապացուցողական բժշկության հիմունքներին համապատասխան բուժում /ESMO, NCCN/: Կատարվում է ախտորոշում հիմնվելով էնդոսկոպիկ, ճառագայթային, ռադիոիզոտոպային, բիոպսիոն, իմունոհիստոքիմիական, գենետիկական եվ այլ մեթոդների հիման վրա: Կարևորվում է առանձնապես ուղեկցող թերապիայի ուղեցույցները, որոնց նպատակն է հնարավորինս մեղմել քիմիաթերապիայից առաջացած բարդությունները և կանխարգելել դրանց առաջացումը: Քիմիաթերապիան անցկացվում է ինֆուզիոն պոմպերի միջոցով՝ կարգավորելով դեղամիջոցի ընդունման քանակն ու արագությունը: Երկարատև կուրսերի անհրաժեշտության դեպքում տեղադրվում է port-a-cath, որը թույլ է տալիս մուտք գործել դեպի կենտրոնական երակային համակարգ և տարածել դեղամիջոցը ամբողջ օրգանիզմով առանց կրկնակի պերիֆերիկ ներերակային ներարկումների:

 

Բաժանմունքում տեղադրվելու է նաև Paxman cooling cap կոչվող սարքավորումը, որը հեղուկ սառեցված սիլիկոնե գելի միջոցով սառեցնում է գլխի մազածածկ հատվածը քիմիաթերապիայի ընթացում և 70-80 տոկոսով կանխում է քիմիաթերապիայից առաջացող մազաթափությունը:

 

Քիմիադեղամիջոցները լուծվում են հեղուկների մեջ և ներարկման պատրաստվում հատուկ մանիպուլյացիոն սենյակում, որտեղ ապահովված է ստերիլությունը և համապատասխան քաշիչ պահարանը:

 

Ուռուցքաբանության բաժանմունքում

      բուժում իրականացվում է սոլիդ ուռուցքներով հիվանդներին՝ 

 

  • Կենտրոնական ներվային համակարգի ուռուցքներ
  • Դիմածնոտային
  • Կրծքագեղձ
  • Թոք
  • Ստամոքս-աղիքային տրակտ
  • Միզասեռական
  • Գինեկոլոգիական
  • Հերմինոգեն
  • Ոսկրային
  • Փափուկհյուսվածքային
  • Մելանոմա
  • Նեյրոէնդոկրին

Համապատասխան տեղակայման ուռուցքի բուժման տակտիկան և ստրատեգիան, ըստ ժամանակակից եվրոպական և ամերիկյան ուղեցույցների, թարգմանված, մշակված և ներկայացված է մեր կողմից chemotherapy.am կայքում:

30.05.2016
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր