«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Գլխուղեղի ներփորոքային ուռուցքներ

Գլխուղեղի ներփորոքային ուռուցքներ

Ներփորոքային ուռուցքները հանդիպում են հազվադեպ, և կազմում են ԿՆՀ (կենտրոնական նյարդային համակարգի) բոլոր տեսակի ուուցքային հիվանդւթյունների 10%:

Ներփորոքային ուռուցքները կարող են առաջանալ գլխուղեղի փորոքների և թաղանթների տարբեր բջիջներից` աստրոցիտոմաներ, մենինգիոմաներ, էպենդիոմաներ, կոլոիդ կիստաներ և կրանիոֆարինգիոմաներ:

Ներփորոքային ուռուցքները առավելապես վտանգավոր են, քանի որ առաջացնում են լիքվորաշրջանառության խանգարում՝ օբստրուկտիվ հիդրոցեֆալիա, ինչը բերում է փորոքներում գտնվող հեղուկի ծավալի մեծացմանը: Այդ ամենը հանգեցնում է գլխուղեղի հարակից հյուսվածքների ճնշմանը, ինչը, իր հերթին առաջացնում է գլխացավ, սրտխառնոց, փսխում, հոգեկան և տեսողության խանգարումներ, նույնիսկ կարող է մահվան պատճառ հանդիսանալ:

   30.10.15թ. Էրեբունի բժշկական կենտրոնի ԻԹԲ (ինտենսիվ թերապիայի բաժանմունք) է ընդունվել հիվանդ Գ.Բ., 1967թ.ծ., ծանր վիճակում, խանգարված գիտակցությամբ: Ըստ հարազատների խոսքերի` հիվանդը գանգատվում էր ուժեղ գլխացավերից, սրտխառնոցից, փսխումից:   

Նրա մոտ նկատվել է նաև գիտակցության խանգարում: Վիճակը կայունացնելուց հետո, հիվանդը տեղափոխվել է նեյրովիրաբուժական բաժանմունք, հետագա ստացիոնար բուժման համար: Կլինիկո-լաբորատոր և գործիքային (գլխուղեղի ԿՏ և ՄՌՏ) հետազտություններից հետո հիվանդի մոտ ախտորոշվել է աջ գագաթային շրջանի և աջ կողմնային փորոքի ծավալային գոյացություններ, օկլյուզիոն հիդրոցեֆալիա:

Նախապատրաստական միջոցառումներից հետո, 10.11.15թ. նեյրովիրաբուժական կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆ. Մ.Ա. Եղունյանի և նույն բաժանմունքի վարիչ բ.գ.թ. Վ.Հ.Համբարձումյանի կողմից, ընդհանուր անզգայացման պայամններում, կատարվեց վիրահատություն` աջ գագաթային շրջանի ոսկրապլաստիկ տրեպանացիա, նույն շրջանի ծավալային գոյացության հեռացումով /մենինգիոմա/, աջ կողմնային փորոքի ծավալային գոյացության հեռացում` լիկվորաշրջանառության վերականգնումով:

Հետվիրահատական շրջանը անցել է հարթ, կարերը հեռացվել են 7-րդ օրը: Հիվանդը գտնվում է բավարար վիճակում: Խորհուրդ է տրվել հետագա բուժումը շարունակել ուռուցքաբանի հսկողության տակ:

Նկարագրված վիրահատությունը` գլխուղեղի ծավալային գոյացության հեռացումը աջ կողմնային փորոքից, իր էությամբ, պատկանում է բարդ նեյրովիրաբուժական վիրահատությունների շարքին, և Էրեբունի բժշկական կենտրոնում առաջին անգամ է իրականացվել, նեյրովիրաբույժների բարձր որակավորման շնորհիվ:

01.12.2015
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր