«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Վերադարձ շարք

Վերադարձ շարք

Հիվանդ Ա.Ն., ծնվ.1982թ., 2015թ. ամռան կեսերին`ՀՀ ԶՈՒ սահմանամերձ գոտում ծառայողական պարտականությունները կատարելիս,թշնամու դիպուկահարի կողմից ստացել է հրազենային վիրավորում: Հիվանդը սկզբում տեղափոխվել է Սիսիանի հոսպիտալ, որտեղից էլ Կենտրոնական զինվորական հոսպիտալ:
 
Հիվանդի մոտ առկա էր ձախ սրունքի միջին երրորդի ոսկրերի և փափուկ հյուսվածքների տարած ունդեֆեկտ: Վիրավորվելուց հետո ոտնաթաթը կախված էր մաշկամկանային լաթից: Վնասված են եղել սրունքի 3 գլխավոր զարկերակներից 2-ը: Կենտրոնական զինվորական հոսպիտալում տեղադրվել է Իլիզարովի ապարատը՝ սրունքի ոսկրերի ֆիքսման, հետագայում Իլիզարովի դիստրակցիայի մեթոդով մեծ ոլոքի դեֆեկտի լրացման նպատակով: Սակայն սրունքի փափուկ հյուսվածքների դեֆեկտը կարիք ուներ լրացման: Նախնական պայմանավորվածության համաձայն, այդ դեֆեկտի լրացման նպատակով հիվանդը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:

Վերադարձ շարք10.09.2015 թ., հետազոտությունից ու նախապատրաստումից հետո, միկրովիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար բ.գ.թ. Ա.Ռ. Հովհաննիսյանը՝ պլաստիկ և որովայնային վիրաբույժների երկու թիմի մասնակցությամբ, ընդհանուր անզգայացմամբ, իրականացվել է վիրահատություն: Որովայնի խոռոչից առանձնացվել է մեծ ճարպոնի անոթավորված հատված, ապա, ծնկափոսայինշրջանի ռեցիպիենտ անոթների նախապատրաստումից հետո, տրանսպլանտանտը տեղափոխվել է վերքի մեջ՝ լրացնելով փափուկ հյուսվածքների դեֆեկտը, և ծածկվել փեղեքված մաշկային տրանսպլանտանտով:

Հետվիրահատական շրջանը հարթ է ընթացել, տրանսպլանտատները լաթերը սերտաճել են. հիվանդը պատրաստվում է տեղափոխվել հոսպիտալ՝ բուժումն այնտեղ շարունակելուև ոսկրային դեֆեկտը լրացնելու նպատակով:

Խոշոր և բարդ դեֆեկտների դեպքում վերջույթների պահպանման և վերականգնման նպատակով անհրաժեշտ է անատոմիական կառուցվածքների համապատասխան և լիարժեք փոխարինում անոթավորված հյուսվածքներով: Միկրովիրաբուժական տեխնոլոգիաների և բժիշկների մասնագիտացված ու համակարգված թիմային աշխատանքի շնորհիվ է այսօր, իսկապես, հնարավոր ծանր վնասվածքներով վերջույթների վերականգնումը:
 

Վերադարձ շարք Վերադարձ շարք Վերադարձ շարք

 

18.09.2015
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր