«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

«Ալֆրեդո Գալասսիի ինքնատիպ մեթոդը»

«Ալֆրեդո Գալասսիի ինքնատիպ մեթոդը»

Իտալացի միջամտական սրտաբան Ալֆրեդո Գալասսիի այցը Հայաստան դարձել է բարի ավանդույթ: Արդեն մի քանի տարի է, այցելելով մեր երկիր, նա ակտիվորեն մասնակցում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Բ. Ալեքյանի անվան անգիոգրաֆիկ ծառայության կողմից իրականցվող վիրահատություններին:


Վիրահատությունների իրականացման համար անգիոգրաֆիկ ծառայության կողմից ստեղծված պայմանները բավարարում են իտալացի սրտաբանին. ժամանակակից սարքավորումները և հայ բուժանձնակազմի պատրաստվածության բարձր մակարդակը լիովին համապատասխանում են համաշխարհային չափանիշներին: Չնայած այս ամենին՝ փորձի փոխանակումը երբեք չի խանգարում:

 

Ալֆրեդո Գալասսին հաճույքով կիսվում է իր փորձով և գիտելիքներով «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբան գործընկերների հետ: Ալֆրեդո Գալասսիի կողմից իրականացվող խցանված անոթների բացման մեթոդը գերազանցորեն կիրառվում է մեր կլինիկայում: Այն թույլ է տալիս սրտամկանին աշխատել նոր ուժով, իսկ հիվանդին հնարավորություն է տրվում լավացնել կյանքի որակը:


Վիրահատական միջամտության էությունը  քրոնիկական փակ, խցանված պսակային անոթների բացումն է: Նմանատիպ վիրահատությունների բարդությունը կայանում է նրանում, որ երկարատև խցանման հետևանքով անոթի տվյալ հատվածն առավել կարծրացած է լինում, և տվյալ անոթային հունի հեռակա շրջանը սնուցումը ստանում է այլ ավազաններից՝ կոլլատերալների միջոցով: Նման անոթների բացումը հիմնականում հաջողվում է իրականացնել ռետրոգրադ ճանապարհով՝ կոլլատերալների միջոցով: Այս միջամտության համար անհրաժեշտ են մասնագետների որոշակի հմտություններ և պատրաստվածություն, համապատասխան սարքավորումներ՝ պսակային միկրոկաթետերներ, քրոնիկ խցանված անոթների համար տարբեր տեսակի հատուկ հաղորդալարեր, բալոնային կաթետերներ, ստենտներ…

 

Ալֆրեդո Գալասսիի ինքնատիպ մեթոդը Ալֆրեդո Գալասսիի ինքնատիպ մեթոդը Ալֆրեդո Գալասսիի ինքնատիպ մեթոդը


Իտալացի միջամտական սրտաբան Ալֆրեդո Գալասսիի «Էրեբունի» ԲԿ-ում գտնվելու ընթացքում,  անգիոգրաֆիկ ծառայության թիմի հետ համատեղ՝ ծառայության ղեկավար Մ.Շ. Սաղաթելյանի գլխավորությամբ, իրականացվել է վեց վիրահատություն, որոնց մոտ առկա էին քրոնիկ փակ անոթներ: Բոլոր հիվանդների մոտ միջամտությունը պսակվել է հաջողությամբ: Անհրաժեշտ է նշել նաև, որ ամբողջ աշխարհում խցանված անոթների ռեկանալիզացիայի տոկոսը չի գերազանցում 80%-ը:


Նմանատիպ վիրահատություններ իրականացվում են աշխարհի եզակի կլինիկաներում, որոնց թվին է պատկանում նաև «Էրեբունի» ԲԿ-ն:


Կանտակտային հեռախոս. +374 47 11 00 (ներքին 218):

 

10.07.2015
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր