«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգները Ստեփանակերտում վիրահատություններ են իրականացրել

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգները Ստեփանակերտում վիրահատություններ են իրականացրել

ԼՂՀ առողջապահության նախարարության հատուկ հրավերով կրկին Ստեփանակերտում էին «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրենի ծննդօգնության գծով տեղակալ Անդրանիկ Պողոսյանը:

Վաղ առավոտվանից «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում» Երևանից ժամանած բժիշկներն Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ հետազոտում էին հիվանդներին, տեղում կատարում անհրաժեշտ լաբորատոր-գործիքային հետազոտություններ: Այցի ընթացքում նախատեսված էին նաև լապարասկոպիկ վիրահատություններ, որոնք կատարվում էին տեղի մասնագետների հետ միասին:

Հիշեցնենք, որ կենտրոնը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և պարագաներով, ինչը հնարավորություն է ընձեռում տեղում կատարել բոլոր տեսակի հետազոտություններն ու միջամտությունները: Մասնագիտական խորհրդատվություն են ստացել ինչպես նախապես հերթագրված, այնպես էլ ուղղակի դիմած հիվանդները` տարիքից ու առողջական խնդիրներից անկախ:

Հարկ է նշել, որ նման այցերը շարունակական բնույթ են կրելու:

07.07.2015
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր