«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Ծնկան հոդի վարուսային ձևախախտման բուժումը

Ծնկան հոդի վարուսային ձևախախտման բուժումը

Ծնկան հոդերի դեֆորմացնող օստեոարթրոզները ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից են:


Ծնկան հոդերի օստեոարթրոզն ախտահարում է ինչպես ծնկան հոդը կազմող ոսկրային կառուցվածքները, այնպես էլ աճառներն ու շրջակա փափուկ հյուսվածքները: Օստեոարթրոզների բարձիթողի դեպքերում ցուցված է էնդոպրոթեզավորումը: Ստորև ներկայացված բուժման եղանակը կիրառվում է  հոդերի վարուսային ձևախախտմամբ ընթացող օստեոարթրոզի սկզբնական փուլում:


Ծնկան հոդի վարուսային ձևախախտման բուժումը02.03.2015 թ. օրթոպեդիայի բաժանմունքում հիվանդ Գ.Գ., ծնված 1957թ., կատարվել է վարուսային ձևախախտմամբ ծնկան հոդի շտկման վիրահատություն բժիշկ-օրթոպեդ Հրաչյա Հարությունյանի կողմից: Բուժման եղանակի էությունը համակցված վիրահատությունն է.

 

  1.  ծնկան հոդի արթրոսկոպիա,
  2. մեծ ոլոքի բարձր վալգուսային ոսկրահատում՝ Т-աձև թիթեղով ֆիքսմամբ:


Վիրահատության արդյունքում վերացվել են ներհոդային ախտահարումները, և ուղղվել է վերջույթի առանցքը, ինչը հնարավորություն է տվել դադարեցնել հիվանդի մոտ օստեոարթրոզի հետագա զարգացումը:


Վերը նկարագրված վիրահատության առանձնահատկությունն օստեոարթրոզի զարգացման դանդաղեցումն է, վերջույթի առանցքի ուղղումը՝ հետագայում մեծածավալ վիրահատական միջամտությունների կանխման նպատակով:


Վերջին 5 տարիների ընթացքում «Էրեբունի» բժշկական կենտրոնում հաջողությամբ կիրառվում է ծնկան հոդի վարուսային ձևախախտման բուժման համակցված վիրահատական միջամտության եղանակը և ունի հրաշալի արդյունքներ:



05.05.2015
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր