Կրթություն
2003 թվականին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը
2003-2006 թվականներին Երևանի պետական բժշկական համալսարանում անցել է կլինիկական օրդինատուրա՝ վնասվածքաբանություն և օրթոպեդիա մասնագիտությամբ
Մասնագիտական գործունեություն
2014 թվականին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցել է «Օրթոպեդավնասվածքաբանական հիվանդների բուժման ժամանակակից հանդիպող հնարավոր սխալները և բարդությունները» թեմայով կատարելագործման դասընթաց
2020 թվականին մասնակցել է «Օստեոխոնդրոպաթիաներ, կեցվածքի արատներ և սկոլիոզ, օստեոխոնդրոզ, դեֆորմացնող արթրոզ» թեմայով կատարելագործման դասընթացին
Վերապատրաստվել է Ավստրիայի, Հարավային Կորեայի և Ռուսաստանի մի շարք հիվանդանոցների վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքներում, հատկապես կոնքազդրային և ծնկահոդի էնդոպրոթեզավորման, ծնկահոդի և ուսահոդի արթրոսկոպիայի մասնագիտացված կենտրոններում
Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային կոնգրեսների, կոնֆերանսների և սեմինարների, հանդես է եկել մի շարք զեկույցներով
Տիրապետում է կոնքազդրային և ծնկահոդի էնդոպրոթեզավորման, ծնկահոդի և ուսահոդի արթրոսկոպիայի, վերջույթների ռեկոնստրուկտիվ վիրահատություններին, կոտրվածքների կոնսերվատիվ և օպերատիվ բուժման մեթոդներին
Գիտական գործունեություն
2015 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Դիսպլաստիկ կոքսարթրոզների վիրահատական բուժման ընտրության տարբերակված տակտիկան» թեմայով
Բժշկական գիտությունների թեկնածու
Անդամակցություն
Հայկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի ասոցիացիայի անդամ
AO Trauma CHF անդամ