Կրթություն
1982-1988 թվականներին սովորել է Ուկրաինայի Զապորոժյեի Պետական բժշկական ինստիտուտում
1990-1992 թվականներին անցել է կլինիկական օրդինատուրա՝ մանկական ռեանիմացիա և անեստեզիոլոգիա մասնագիտությամբ
Մասնագիտական գործունեություն
1994 թվականին Նյու Յորքի Օլբանիի Բժշկական Կենտրոնում անցել է Ֆելոուշիփ՝ նեոնատոլոգիա մասնագիտությամբ
2002 թվականին Լոնդոնի Արքայական Քոլեջում անցել է Ֆելոուշիփ՝ նեոնատոլոգիա մասնագիտությամբ
2006 թվականին Ավստրիայի Գրացի Համալսարանական Մանկական Հիվանդանոցում անցել է նեոնատոլոգիայի ինտերնատուրա
Աշխատանքային գործունեություն
2018 թվականից ղեկավարում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքը
1999- 2018 թվականներին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային բաժանմունքի ղեկավար
1999 թվականից առ այսօր` ԱՀԿ կարճաժամկետ խորհրդատու
2002-2011 թվականներին Առողջապահության ազգային ինստիտուտի նեոնատոլոգիայի ամբիոնի վարիչ
2011 թվականից առ այսօր` ԵՊԲՀ նեոնատոլոգիայի ամբիոնի վարիչ
2013 թվականից առ այսօր ՀՀ ԱՆ խորհրդատու նեոնատոլոգիայի գծով
Գիտական գործունեություն
2004 թվականին բժշկական գիտությունների թեկնածու
2006 թվականին դոցենտ
2015 թվականին բժշկական գիտությունների դոկտոր
2018 թվականին պրոֆեսոր
61 տպագրված աշխատանքների, 2 ուսումնական ձեռնարկի հեղինակ է։ 4 թեկնածուական թեզի ղեկավար է, որից երկուսը պաշտպանված են
Առաջին անգամ Հայաստանում կատարված հետազոտությունների հիման վրա ներդրել է նորածինների ոչ ինվազիվ շնչառական թերապիան, որը կիրառվում է հանրապետության բոլոր նեոնատալ բաժանմունքներում