Կրթություն
1996 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը
Մասնագիտական գործունեություն
1999 թվականին ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Խ.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում անցել է մասնագիտացում՝ վնասվածքաբանություն և օրթոպեդիա ծրագրով
1999-2004 թվականներին ՀՀ ԱՆ-ի կողմից ստացել է մասնագիտական գործունեության իրավունքի լիցենզիա՝ «Վնասվածքաբանություն և օրթոպեդիա»
2007 թվականին ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս.Խ.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում անցել է «Օրթոպեդավնասվածքաբանական հիվանդների ախտորոշման և բուժման ժամանակակից հարցերը» թեմայով կատարելագործման դասընթացը
2015 թվականին վերապատրաստվել է Ֆինլանդիայում (Կոքսայի համալսարան)
2020 թվականին անցել է «Օստեոխոնդրոպաթիաներ, կեցվածքի արատներ և սկոլիոզ, օստեոխոնդրոզ, դեֆորմացնող արթրոզ» թեմայով կատարելագործման դասընթացը
Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային կոնգրեսների, կոնֆերանսների և սեմինարների, հանդես է եկել մի շարք զեկույցներով
Տիրապետում է կոնքազդրային և ծնկահոդի էնդոպրոթեզավորման, ծնկահոդի և ուսահոդի արթրոսկոպիայի, վերջույթների ռեկոնստրուկտիվ վիրահատություններին, կոտրվածքների կոնսերվատիվ և օպերատիվ բուժման մեթոդներին
Անդամակցություն
Հայկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի ասոցիացիայի անդամ
AO Trauma CHF անդամ