Կրթություն
2001 թվականին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը՝ մանկաբուժություն մասնագիտությամբ
2003 թվականին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցել է կլինիկական օրդինատուրա՝ մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությամբ
Մասնագիտական գործունեություն
2009 թվականին ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս.Խ.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում անցել է «Ռեգիոնար ցավազրկման ժամանակակից մեթոդները» կատարելագործման դասընթացը
2016 թվականին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցել է «Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ծառայության խնդիրները աղետների ժամանակ» թեմայով դասընթացը
2020 թվականին անցել է դասընթացներ՝
«Ռացիոնալ հակաբակտերիալ թերապիայի հիմքերը»
«Սեպսիսի վարման արդի և հեռանկարային մոտեցումները»
«Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ծառայության խնդիրները վնասվածքների ժամանակ»
Մասնակցել է տեղական և միջազգային կոնֆերանսներին, սեմինարներին
Տիրապետում է անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտության ժամանակակից մեթոդներին
Անդամակցություն
Անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների Հայկական ասոցիացիայի անդամ